Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ


Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը կմիավորվեն, նախատեսվում է վարչական անձնակազմի կրճատում․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը նպատակ ունի բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը՝ խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան քաղաքի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Այս նախագծով առաջարկվում է նաև «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել առողջապահության նախարարությանը, իսկ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումն իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժշկական կազմակերպության կողմից։ Նախարարության պնդմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես՝ ներկայումս Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գործում են «Վարդենիսի հիվանդանոց պետական» և «Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները։ Նշվում է, որ Վարդենիս համայնքի և շրջակա գյուղերի ազգաբնակչության արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունները տրամադրում են Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը, ինչպես նաև Վարդենիսում տեղակայված զինվորական հոսպիտալը, որը նույնպես ազգաբնակչությանը որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում: Արդեն իսկ «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ՝ մարզերում գործող պոլիկլինիկաների և հիվանդանոցների մեծամասնությունը միաձուլման կամ միացման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով մարզային բժշկական կենտրոններ։ Հաջորդիվ՝ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի մասին: Այն արդիականացվել և շահագործման է հանձնվել 2015 թ.-ի հուլիսի 24-ին: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվել են կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի վերակառուցման, ինչպես նաև նոր կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները:

30 մահճակալ հզորությամբ հիվանդանոցը սպասարկում է շուրջ 24100 բնակչի, որից 7500-ը քաղաքաբնակ են, իսկ 16600-ը` գյուղաբնակ (2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ): Բացի դա, Տավուշի տարածաշրջանում գործում է նաև Բերդի զինվորական հոսպիտալը, որը զբաղեցնում է Բերդի ԲԿ-ի հիվանդանոցային հին մասնաշենքերից մեկ հատվածը: Հոսպիտալը սպասարկում է Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողներին, ինչպես նաև որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում ազգաբնակչությանը։ Կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 440-Ն որոշման համաձայն՝ «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Պաշտպանության նախարարությանը, ԲԿ-ում բացվեց նոր՝ 40 մահճակալ հզորությամբ թիվ 1 թերապևտիկ բաժանմունք, որը պետք է սպասարկեր Բերդի տարածաշրջանում ՊՆ-ի զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ նախարարության դիտարկմամբ նպատակահարմար է տարանջատել զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց և քաղաքացիական ազգաբնակչությանը սպասարկող բժշկական հաստատությունները՝ վերջիններիս կառավարման լիազորությունները վերապահելով տվյալ բնագավառներում պատասխանատու պետական տարբեր մարմիններին (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ)։ Արդյունքում՝ այս նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկան միացնել Վարդենիսի հիվանդանոցին, կազմակերպությունը վերանվանվի Վարդենիսի բժշկական կենտրոն։ Քաղաքում կգործի մեկ բժշկական հաստատություն։ Բժշկական հաստատությունների միացման հետևանքով ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, ինչն էլ կհանգեցնի վարչական և պահպանման ծախսերի նվազեցման։ Խնայված ֆինանսական միջոցներն, ըստ նախարարության, կուղղվեն բժշկական կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Հաջորդիվ՝ «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն Առողջապահության նախարարությանը՝ կրճատելով հատուկ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց սպասարկման համար ծավալված 40 մահճակալը։ Վերջիններիս սպասարկումը կշարունակվի իրականացվել Պաշտպանության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպության կողմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում