«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մտադիր չէ կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
Տեղեկատվական աղբյուրի հաղորդմամբ` Մեսսիի ներկայացուցիչները կապ են հաստատել արգենտինական «DirecTV» հեռուստաընկերության հետ, որը տարածել էր Մեսսիի` լոնդոնյան ակումբ տեղափոխության վերաբերյալ լուրերը, և հերքել են դրանք: Կատալոնական թիմի հարձակվողի ներկայացուցիչները որևէ մեկը կապ չի ունեցել լրագրող Ֆաբին Գոդոյի հետ, ով տարածել էր այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Գոդոյը հայտարարել էր` եթե «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ չնվաճի, Մեսսին կտեղափոխվի «Չելսի», իսկ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է այդ տրանսֆերին: