Ամերիկացի փորձագետները հայտարարել են մանրէների միջոցով քաղցկեղի բուժման բեկումնային առաջընթացի մասին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Healthvesti.com-ին:
Ներկա պահին գիտնականներն ակտիվ ուսումնասիրություններ են անցկացնում, սակայն արդեն իսկ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ դեղամիջոցը թափանցում է չարորակ ուռուցքի մեջ և ոչնչացնում այն ներսից:
Անցկացված ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine հանրահայտ ամերիկյան ամսագրում:
Ջոնս Հոպկինսի համալսարանի մասնագետներից կազմված խումբն արդեն 10 տարի ուսումնասիրում է տարբեր մանրէների ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա:
Ի վերջո՝ գիտնականները կենտրոնացել են Clostridium novyi կոչվող մանրէների վրա, որոնցից հեռացնելով գենի տոքսինը՝ միկրոօրգանիզմը թերապևտիկ օգտագործման համար առավել անվտանգ են դարձրել: