ԲՀԿ-ն այսօր նիստ չի հրավիրել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Վերջինս հայտնեց, որ հավանաբար դա ապատեղեկատվություն է, քանի որ, եթե նիստ լիներ, ինքը տեղյակ կլիներ:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում գրել էին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «կանյաչնիում» նիստ է հրավիրելու՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը: