Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ միշտ հիացել է «Բարսելոնայի» խաղով:
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: Ինձ համար միշտ օրինակ է եղել «Բարսելոնան», քանի որ այս թիմը գեղեցիկ ձևով հաղթել է Չեմպիոնների լիգայում: Երազում եմ հնարավորինս շուտ այս մրցաշարում չեմպիոնություն տոնելու մասին»,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:
Հավելենք, որ «Բարսելոնան» հաղթել է Չեմպիոնների լիգայում 1992, 2006, 2009 և 2011 թվականներին: