ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած միակողմանի պատժամիջոցները լեգիտիմ չեն: Այս մասին հայտնում էOrer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի կողմից ՌԴ հանդեպ կիրառած միակողմանի պատժամիջոցները լեգիտիմ չեն և Մոսկվայի հետ պատժամիջոցների ու վերջնագրերի լեզվով խոսելն անհեռանկարային է, իսկ նման ճնշումը սպառնում է միջազգային կայունությանը»,- հայտարարել է Պուտինը:
Նախագահը հայտնել է նաև, որ ՌԴ-ի պատասխանը միշտ եղել է և կլինի հավասարակշռված և հաշվի կառնվի Միջազգային պայամանագրերով, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում:
«Արևմուտքի առաջատար ընկերությունները, որոնք գործում են Ռուսաստանում, չեն թաքցնում իրենց անհանգստությունը պատժամիջոցների կիրառման հետ կապված և համագործակցությունը շարունակելու պատրասակամություն են հայտնել»,-ավելացրել է ՌԴ նախագահը: