«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին բարձր է գնահատել թիմակից Ալեքսիս Սանչեսի խաղը: Չիլիացի հարձակվողն ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել լոնդոնյան թիմ, որի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Այնպիսի տպավորություն է, կարծես, բոլոր հարավամերիկացի ֆուտբոլիստները մանկուց սովորել են տքնաջան աշխատել: Այս առումով Սանչեսը չի տարբերվում Սուարեսից կամ Ագուերոյից: Մեր բախտը շատ է բերել, որ «Արսենալում» նրա նման ֆուտբոլիստ է խաղում:
Ալեքսիսը շատ է աշխատում: Խաղադաշտում նա շատ է օգնում թիմին և երբ գոլ խփելու հնարավորություն է ունենում, օգտագործում է այն: Հարմարվելու համար նրանից մի քանի խաղ պահանջվեց, իսկ հետո սկսեց անընդհատ գոլեր խփել: Ամենաշատն ինձ տպավորում է այն, թե ինչպես է Ալեքսիսն աշխատում գնդակով»,-Ռեմսիի խոսքը մեջբերված է «ESPN»-ից: