Իսպանիացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դեռ չգիտի` հաջորդ մրցաշրջանում կմասնակցի՞ Դևիսի գավաթի խաղարկությանը, թե՞ ոչ:
«Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է եղել Իսպանիայի հավաքականում հանդես գալը, բայց արդեն 28 տարեկան եմ: Այժմ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան 20 տարեկանում: Խնդիրն ընդհանրապես Իսպանիայի հավաքականի ավագի հարցը չէ, այլ իմ ժամանակացույցը:
Վերջնական որոշում կարող եմ կայացնել միայն ամռանը: Այժմ ցանկանում եմ լիովին տրամադրվել նոր մրցաշրջանին նախապատրաստվելուն»,-Նադալի խոսքը մեջբերված է «Marca-ից: