Հայցում եմ բոլոր քաղաքացիների ներողամտությունը. «Իմ քայլի» պատգամավոր
ՔաղաքականԱյսօր իմ էջում տարածել եմ ՊՆ առաջին հաղորդագրությունը, որը փաստորեն սխալ էր և կրկնակի ստուգումից հետո, ժամեր անց հերքվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հայցում եմ բոլոր քաղաքացիների ներողամտությունը։
Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ պատերազմից հետո հայ հասարակության դեմ տարվող մեդիատեռորի պայմաններում ինձ դիրքավորել էի և շարունակում եմ դիրքավորել այդ մեդիատեռորի դեմ պայքարի առաջնագծում ու հենց այս հանգամանքով պայմանավորված ՝ էջումս տարածված այս փաստացի առաջին ապատեղեկատվության փաստը ինձ համար չափազանց ցավալի էր։
Ուզում եմ շեշտել, որ ամեն հնարավոր կերպով ձեռնամուխ եմ լինելու ոչ միայն բուն միջադեպի, այլև դրա մասին տարածված ՊՆ առաջին հաղորդագրության հանգամանքների պարզմանը։
Շարունակությունը՝ այստեղ