Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Զգուշացում. Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը. Թուրքագետ

Բլոգ

Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։

Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտանգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։

Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։

Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից

Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։

Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։

Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան։ Եվ դա անելուն կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։

Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։

Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան

 

 

 

 

 
 

 

Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»