Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսային խոսակցության ընթացքում ոչ մի սպասռնալիք չի հնչել, և դրա բոլոր ապացույցները կան Կրեմլում: Այս մասին հայտնում է Օrer.am-ը` վկայակոչելով tass.ru-ին:
«Մենք կարող ենք 100%-ով ապացուցել, քանի որ յուրաքանչյուր հեռախոսային խոսակցության համար կազմվում է հաշվետվություն:Այսինքն այն, ինչ նշել են ուկրաինական ԶԼՄ-ները, ուղղակի չի համապատասխանում իրականությանը:Երկու երկրների նախագահները բավականին հաճախ են հեռախոսային խոսակցություն ունենում, և ամեն անգամ այդ զրույցները գործնական բնույթի են՝ ուղղված այս կամ այն հարցի լուծմանը»,-ընդգծել է Ուշակովը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Պուտինը և Պորոշենկոն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերության հարցերին, իսկ որոշ ԶԼՄ-ներ հաստատում էին, որ Ռուսաստանի նախագահի կողմից սպառնալիքներ են հնչել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հասցեին:
Հիշեցնենք, որ զինված ուժերի զարգացման մասին հերթական ելույթի ժամանակ Պուտինը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում և չի զբաղվի աշխարհաքաղաքական խարդավանքներով, ինչքան էլ ցանկանան ներքաշել: