Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


«168 ժամ»․ Հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության չգոյության շարունակությունը կամ առողջանալու հնարավորությունը

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։

Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության հիվանդ չգոյության շարունակությունը կամ պետությանն առողջանալու՝ եթե ոչ երաշխավորված, ապա գոնե որոշակի հույս հաղորդելու հնարավորությունը։ Երկրագնդի վրա դժվարությամբ կգտնվի կամ չի գտնվի երկիր, որի ղեկավարի հայտարարությունները գնահատվում են ոչ թե համարժեքության, այլ անհամարժեքության, ոչ թե բանականության, այլ հակաբանականության, ոչ թե հայրենասիրության, այլ դավաճանության կանխավարկածներով։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում այդ առումով՝ ստեղծելով տպավորություն, որ մրցության մեջ է անձամբ իր հետ, և ամեն մի հաջորդ հայտարարությամբ ապացուցում է, որ կարող է նախորդից ավելի անհեթեթ լինել։ Նա հասարակությանը ցանկանում է տեղափոխել այդ անհեթեթության հարթություն, որում ինքն իրավամբ մրցակիցներ չունի։

Իսկ նրա հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում պետք է ստանա 60 տոկոս քվե, նշանակում է, որ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը բաղկացած է առնվազն 60 տոկոս խելացնորներից ու սակավամիտներից, որոնք ընտրելու են ոչ թե երկրի ղեկավարի, այլ իրականի փոխարեն՝ աներևույթ թշնամիների դեմ պայքարող ճղճղան շամանի։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով վիճակ է նետում հայ հասարակությանը, որի համար առաջիկա ընտրությունը լինելու է ոչ միայն երկրի խորհրդարանի ու ղեկավար կազմի որոշման միջոցառում, այլ սեփական հոգեկան առողջության կամ դրա բացակայության հավաստման ակտ։ Նա մասնակցում է ընտրություններին  և անում է ամեն ինչ ընտրվելու, կամ որ նույնն է՝ աշխարհին հայ ժողովրդի մտավոր կարողությունների բացակայությունն ի ցույց դնելու համար։

Իր հերթական պոռթկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թավիշը պետք է փոխարինվի երկաթով։ Միայն հոգեբանները կարող են եզրակացնել, թե այդ հայտարարությունը որքանով է կապված բանտի ճաղավանդակների պատրաստման նյութի հետ իդենտիֆիկացիայով։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ոչ պոռթկումնալից վիճակում հասկացել է, որ թավշյա վանդակաճաղեր, այո՛, չեն լինում, և եթե դրանք լինում են, ապա լինում են երկաթյա։ Նրա վերջին հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, որ ընտրությունների մոտենալու ամեն օրվա հետ նրա համար ավելի շոշափելի է դառնում իշխանության կորստի, իմա՝ զրահապատ ապակիների՝ երկաթյա ձողերով փոխարինվելու հեռանկարը։

Նա այդ հեռանկարին վերաբերվում է այդքան հուզախառն, որովհետև ընտրություններին մասնակիցներից որևէ մեկը նրան երկաթյա ճաղավանդակներից խուսափելու երաշխիք այդպես էլ չտվեց, իսկ ինքը ժամանակին անխելամտորեն չօգտվեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հումանիտար փախուստի հնարավորությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համար