Երկուշաբթի Վրաստանում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 2 դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ Վրաստանի հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ, վարակաբան Մանան Գլոնտիի հայտարարությանը հղումով:
Վարակված 2 հիվանդն էլ Թբիլիսի են տեղափոխվել Խաշուրի շրջանից: Գլոնտիի խոսքով՝ ներկա պահին հիվանադանոցում այդ վարակի հետևանքով նշված շրանից բուժման մեջ է գտնվում 5 մարդ: Նրանց վիճակը միջինից ծանր է, սակայն կայուն:
Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով վարակված հիվանդների ընդհանուր թիվը երկրում հասել է 19-ի: