Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Պետության հզորության առաջնահերթ ցուցանիշը տնտեսությունն է. ԲՀԿ-ն լավ գիտի, թե ինչպես այն արդյունավետ կառավարել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետության հզորությունը չափելի ցուցանիշ է։ Տնտեսության վիճակը դրա կարևոր ցուցիչներից մեկն է։ Կարևոր այլ բաղադրիչներ են բնակչության կենսամակարդակը, գործազրկության ու աղքատության աստիճանը, քաղաքացիների եկամուտների աստիճանը և այլն։ Ակնհայտ է, որ առանց հզոր ու զարգացած տնտեսության պետությունը չի կարող լինել ուժեղ, կենսունակ, պաշտպանված։ Առանց տնտեսության բանակն ու զինված ուժերը ունակ չեն բարձր մակարդակով պետության անվտանգության խնդիրներ լուծել։ Դա նորություն չէ, այլ աքսիոմատիկ ճշմարտություն։ Հենց ելակետային այս սկզբունքի հիմքով է նաև իր գաղափարական մոտեցումները ձևակերպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ծրագրային դրույթներն իրենց հիմքում ունեն երեք հիմնական թեզ՝ իրատեսականություն, գործնականություն ու ջանք։

ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ խոսում են անվտանգ հայրենիքից ու հզոր պետությունից, առաջնահերթ նկատի են առնում նյութական հզորությունը, որը չափելի է։ 20 տարուց ավելի գործարար կենսագրություն ունեցող և 30 հազարից ավելի մարդկանց սոցիալական խնդիր լուծող անձն ինչպես անհատական փորձառության, այնպես էլ մասնագիտական հմտությունների ներքո լավ գիտի՝ ինչ է տնտեսությունը, գործարարությունը, վարկերը, գործարարին ու գյուղացուն աջակցելը։ Նա դա լավ գիտի ոչ թե բարձր ամբիոններից ելույթներ ունենալու զորու, այլ իրական կյանքում՝ տեղերում, բիզնես շփումներում, արտի ու դաշտի մեջ գյուղացու հետ գործնական քննարկումներում, գործարանում ու ֆաբրիկայում՝ բիզնեսմենի, շինհրապարակում՝ շինարարի հետ շփվելիս։ Իրական տնտեսությունը թվեր են, ոչ թե ելույթներ, երկար-բարակ քննարկումներ։

Ու երբ Ծառուկյանը նշում է, որ ժամանակն է մեր վարկառու հայրենակիցներին «ազատել» վարկերի այդ անարդար բեռից, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ունեցվածքը, նա դա ասում է կանխավ հստակ հաշվարկ անելով: Այսպես՝ մինչև 3 մլն դրամի չափով վարկերը պետք է զրոյացնել: Արդյունքում՝ շուրջ 2,2 մլն վարկառուներից մոտ 2 մլն վարկառուների վարկերն ամբողջությամբ կմարվեն: Սա ասելով՝ նա ոչ թե այդ խնդիրները դնում է բանկերի ու ֆինանսական խմբերի ուսերին, այլ նշում, որ պետությունը այդ պարտավորությունը իր վրա պետք է վերցնի։ Դա անգնահատելի աջակցություն կլինի մեր քաղաքացուն. պետության գործառույթը այս արտակարգ իրավիճակում հենց դա պետք է լինի։ Հանրապետությունում կա շուրջ 2,2 միլիոն վարկառու, որոնց վարկային պարտավորությունների ընդհանուր չափը 4 տրիլիոն դրամ է, որից մոտ 1 տրիլիոնը սպառողական վարկեր են:

Ահռելի գումար են կազմում նաև գյուղատնտեսական վարկերը: Հետևաբար, պետությունը ռեալ քայլեր պետք է անի ներդրում ներգրավելով, դրա շահույթով փակելով մարդկանց վարկերը, որ տնտեսությունը շնչի, զարգանա։ Այընտրանքային ուղի այս պարագայում ուղղակի չկա։ Հենց նման թեզերի է անդրադարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Աշտարակ քաղաքում ՀՀ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով տնտեսության հզորության ու Հայաստանի համար այս ողջ ընթացքում գործադրած ջանքերի մասին՝ Գ. Ծառուկյանը անգամ հստակ ուղիները մատնանշեց, թե ինչ ճանապարհով է հնարավոր դրսից ներդրումներ բերել հատկապես գյուղատնտեսության ոլորտ. խոսքը ոչ թե հարյուր հազարավոր, այլ միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների մասին է։

Նա միաժամանակ նշեց, որ գյուղմթերքի անհրաժեշտությունը միշտ առկա է, ուստի Արագածոտնի մարզի ու մեր մյուս գյուղական համայնքներում առհասարակ զարգանալու մեծ ներուժ կա, միայն թե պետությունը այդ քայլերը պետք է հենց ինքը ձեռնարկի։ Հանդիպման ժամանակ խոսելով պետության ֆինանսատնտեսական քաղաքականության մասին՝ ԲՀԿ առաջնորդը նշեց, որ այստեղ անձնական կապերը առաջնային են՝ հիշեցնելով, որ ինքը վերջին 3 տարվա մեջ անձամբ 20 մլրդ դոլարի վարկային փաթեթ է բերել Հայաստան, սակայն պետության քաղաքականությունը այնպիսին էր, որ չկարողացան օգտվել այդ արտոնյալ միջոցներից։

Կյանքը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենից կարևոր երկու ոլորտները՝ տնտեսությունը և անվտանգությունը առաջնահերթ են ու փոխկապակցված, ուստի ճիշտ անվտանգային քաղաքականություն վարողը պարտավոր է լավ տնտեսություն ու կառավարում իմանալ, հակառակ դեպքում պետությունը կարող է ձախողել: Քարոզարշավը հստակ ցույց տվեց, որ ԲՀԿ-ն անվտանգային և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու հստակ ճանապարհային քարտեզ ունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

TRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն Մանվելյան