Մեր հայրենակից Մարիամ Հովսեփյանը պարգևատրվել է "Трудовая Доблесть России" մեդալով՝ "Трудовая Доблесть России" Համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար՝ Լևին Ալեկսեյ Գավրիլովիչի կողմից,- հայտնում է Orer.am-ը: Ռուսաստանի Դաշնության "Երիտասարդության հարցերի Նախարարության" կողմից անցկացրած "Սելիգեռ" Համառուսական երիտասարդական կրթական ֆորումի ընթացքում աշխատասիրություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ "Սելիգեռ" ֆորումում նա եղել է հյուրերի համար նախատեսված VIP տան (ВИП домик) ադմինիստրացիայի անդամ , հետագայում նաև` աչքի ընկնելով դարձել լրագրողների համար նախատեսված Թեյատան (Чайный домик) ղեկավարը, որտեղ ցուցաբերել է հայկական հյուրընկալություն, ջերմ և անհատական վերաբերմունք բոլորի նկատմամբ՝ ինչով և հիացած էին թե հյուրերը, թէ ֆորումի աշխատակազմը: