«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նախօրեին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է աննախադեպ ցածր գումար' 12 միլիոն 400 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ նշված գումարի մի մասը խոստումներ են, ապա ակնհայտ կդառնա, որ փաստացի հավաքագրված գումարը կարող է և ավելի քիչ լինել: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Սա նշանակում է, որ կա՛մ սփյուռքում այլևս չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել' շատ լավ գիտակցելով, որ այդ գումարի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է պետական պաշտոնյաների գրպաններում, կա՛մ իրականում «բոլորի գործերը վատ են», կա՛մ էլ հայկական լոբբիստական կառույցներն ու դեսպանատները վատ են աշխատում համայնքների հետ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: