Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենայով պոկել է գազի խողովակն ու փախել. 2 այլ մեքենաների վարորդները հրաշքով են փրկվել

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից  4 հաշվարկ։  Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։

Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության Երևանի գծի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի փրկարարներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները կարողանան վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին ու ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «3 տարի է, էս խնդիրը կա, փոշի ու կեղտ ենք շնչում։ Կոյուղաջրերը դարձել են մի իսկական պատուհաս, գարշահոտության ասին էլ խոսք չկա։ 3 տարի առաջ, երբ սկսեցին ճանապարհաշինարարական աշխատանքներ, ընդվզեցինք, ու քաղաքապետ Հայկ Մարությանը իր շքախմբով էկավ, խոստացան, որ 1 տարվա ընթացքում ճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքների ավարտ կհայտարարեն, բայց հիմա միակ հարցի լուծումը տեսնում ենք նրանում, որ ճանապարհը փակենք»։ 

Բնակիչների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ Ի վերջո, վարչական շրջանի ոստիկանապետին հաջողվեց բնակիչներին համոզել, հորդորել, որպեսզի չդիմեն այդ ծայրահեղ քայլին և բնակիչներից կազմված մի քանի հոգու հետ պայմանավորվեցին՝ խնդիրը տեղում քննարկելու և լուծելու նպատակով գնան Երևանի քաղաքապետարան։ 

Աղբյուրը հայտնում է, որ գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա, որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։ 

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ հետաքննական բաժանմունքից։ Ավտոմեքենաների վնասման փաստով նյութեր են նախապատրաստվում նշված բաժնմունքում, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում էլ ձեռնարկվում են անհրաժեշտ  միջոցառումներ՝ գազախողովակը ավերած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տեղում Գ. Մովսիսյանի կարգադրությամբ արագ դեպքի վայր ժամանեցին «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի կարճ ժամանակում բնակչության գազամատակարարումը վերականգնվի։ 

Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ BMW-ի վարորդն ասում էր. «Հրաշքով ենք պրծել։ Եղբորս հետ գնում էինք հարսանիքի, քավոր էի։ Մենակ էն եմ հիշում, որ հայտնվեցի փոշու մեջ ու ճիշտ կողմնորոշվեցի, որ շտապ մեքենան հեռացրեցի։ Եղբորս բնակիչները տեղում օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։



  
 

Ավելին՝  այստեղ

Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել