Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


«Ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ». իրավիճակն Արտակին չփոխեց, ու բնավորությունը նորից հաղթեց․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, սովորության համաձայն, Արտակն արթնանում ու բոլորի համար սուրճ էր դնում: Սեպտեմբերի 27-ի առավոտն էլ բացառություն չէր: Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը, պատմում է՝ երբ իմացավ պատերազմ է սկսվել, սուրճը կիսատ թողնելով՝ տան բակ դուրս եկավ:

...Գիտեր, որ պիտի սպասի

«Զգացի՝ տեղը չի գտնում: Անընդհատ` զանգեր, զանգեր, զանգեր, ու տանից դուրս եկավ: Երեկոյան եկավ ու ասաց՝ պետք է գնամ: Ասացի՝ ո՛չ տանկիստ ես, ո՛չ մասնագետ, համբերի՝ քո ժամանակն էլ կգա՝ կգնաս: Ասաց՝ չէ, պիտի հիմա գնամ: ԵԿՄ Տիգրան Մեծ աշխարհազորային գունդ էր զանգել, ասել էին, որ արդեն գնացել են: Տրամադրությունն ընկավ: Հետախուզական վաշտով գնալը չէր ստացվում, բայց զինկոմիսարիատով երբեք չէր գնա՝ գիտեր, որ պիտի գնա, հերթագրվի ու սպասի՝ մինչև կանչեն, իսկ ինքն անհամբեր մարդ էր՝ երբևէ նման քայլ չէր անի: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արթնացավ ու կրկին դուրս եկավ: Մտածեցի՝ մտքից հանել է գնալը, քանի որ հնարավորություն չկա:No description available.

Բայց ստացվել էր այնպես, որ ջոկատին հետ էին ուղարկել, սեպտեմբերի 27-ին նրանց Արցախ գնալը չէր ստացվել: Իմացել էր, որ 28-ին նոր գնալու են: Կեսօրին մոտ արագ եկավ տուն, ասաց՝ շորերս դիր: Ասացի՝ իմ ձեռքով չեմ դնի ու ասեմ՝ գնա: Սուս ու փուս իր շորերը վերցրեց, հավաքեց, լցրեց պայուսակի մեջ ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արտակի կինն ու հավելում՝ երեք երեխաների հորը ոչ ոք չկարողացավ հետ պահել, և նա կամավոր մեկնեց ռազմաճակատ: «Արդեն զորամասերից մեկում, որտեղ պետք է զենք ստանային, իր անունը չի գտնում: Անունը մի կերպ կարողացել է խցկել ցուցակում: Սեպտեմբերի 29-ին հասել են Արցախ, հետո տեղափոխվել «Եղնիկներ»,-պատմում է Նեկտարը:

Չընտրելով տուն գալու հնարավորությունը

Արտակի մարտական ընկերները շատ դրվագներ են պատմել պատերազմի օրերից, նաև Արեգա բարձունքը գրավելու բուն մարտական գործողության ժամանակ Արտակի դրսևորած խիզախ քայլերից: «Մարտական ընկերներից մեկը, որն ապրում է մեր թաղամասում ու Արտակի հետ էր մեծացել, ասում է՝ սարսափեցի, երբ եկավ ռազմաճակատ՝ շատ լավ իմանալով իր տաքարյուն, բռնկվող, հասնող, օգնող ձեռք լինելը: Ասաց՝ չէի ուզի ինքն այստեղ լիներ: Պատմում է, որ մի օր տղաներով նստած են եղել, ասում է՝ մեկ էլ տեսնենք, Արտակն ու Մենուան (Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան-խմբ.) չկան:

Միայն հետո են իմանում, որ ինչ-որ տեղ շրջափակված 18 տարեկան էրեխեք են եղել, Մենուան որոշել է, որ պետք է օգնի էրեխեքին, Արտակն էլ՝ իր հետ: Ու շուրջ երեք տասնյակ 18 տարեկան էրեխեքի փրկել ու մահից ազատել են: Մարտական ընկերները պատմում են, որ մեկին եթե մեկ րոպեով էլ նստած տեսներ, ասում էր՝ ինչո՞ւ եք նստել, հո չեք եկե՞լ հանգիստ նստելու համար: Պատերազմի հինգերորդ օրը համարձակությունս հավաքեցի ու մի կերպ ասացի՝ չե՞ս ուզում տուն գալ, հերթափոխ չկա՞, չէ՞ որ կամավորները տուն գալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունն ունենալով, բնականաբար, այդ տարբերակը չի ընտրել»,-նշում է Նեկտարը:

No description available.

Իր կամքով գնաց մահվանն ընդառաջ

Ամուսնուց մինչև հոկտեմբերի 5-ն է կարողացել լուր ստանալ:«Հոկտեմբերի 5-ին վերջին զանգն էր՝ զգուշացրեց, որ 2 օր կապի մեջ չի լինելու, ասաց՝ չանհանգստանաք: Այնքան հանգիստ էր ասում, որ մազի չափ անգամ կասկած չեմ ունեցել, որ գործողության են գնում: Ասաց նաև՝ երկու օրից կզանգի, ու այլևս չզանգեց… Հոկտեմբերի 6-ին բոլորը լուրն իմացել են, բայց ինձ չեն ասել: Ասել են՝ մարտ է եղել, ոտքից վիրավորվել է, անտառում են, ու կապ չկա: 20 օր շարունակ ինձ ճիշտը չէին ասում, այլ ասում էին՝ լուր չկա, բայց անգամ այդ դեպքում չեմ կասկածել, որ իր հետ ամենավատն է տեղի ունեցել: Ես սպասել եմ, որ կգա… Ես չեմ պատկերացրել, որ ինքը կարող է իրավիճակից դուրս չգալ, որովհետև կյանքում յուրաքանչյուր բարդ իրավիճակում մի ելք անպայման գտնում էր: Բայց նյարդայնացնող աստիճանի բարի էր: Ինքնամոռաց՝ բոլորի համար ամեն ինչ անում էր ու գիտեր, որ չափից դուրս բարի լինելը իրեն խանգարում է: Դա հասկանում էր, բայց չէր կարողանում իր վրա՝ այդպիսինն էր:

Ես ուրախ եմ իր հազվադեպ հանդիպող մարդ տեսակի համար: Իր քայլը նաև այդ բարության դրսևորումն էր, որն իր մեջ շատ մեծ էր: Նա իր կամքով գնաց մահվանն ընդառաջ: Հենց բուն դեպքի օրը վիրավոր վիճակում ասել է՝ ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ: Մարտական ընկերներն ասում են՝ անգամ իր մահից մենք բան ունեինք սովորելու: Ասում են՝ անգամ վիրավոր վիճակում, երբ ինքն օգնության կարիք ուներ, այդ րոպեին էլ չկոտրվեց, որովհետև հասկանում էր, որ բոլորս կթուլանանք, եթե ինքը թուլանա: Նա գերի էր իր բնավորությանը: Մի օր ասաց՝ գիտեմ, ես սխալ եմ, բայց չեմ կարողանում հաղթել իմ բնավորությանը: Մինչև վերջ մնաց այսպիսին: Իրավիճակը նրան չփոխեց, իսկ բնավորությունը նորից հաղթեց: Մտածում եմ՝ մարդ ինչքան խիզախ ու կայուն պիտի լինի, որ անգամ այդ իրավիճակում մտածի սկզբունքին չդավաճանելու մասին: Ու այդպես էլ իրեն դրսևորել է նաև մարտի դաշտում»:

No description available.

Գիտակցել է՝ ուր է գնում…

Նեկտարն ասում է՝ չգիտի նաև, թե ինչ ուժ է պետք, որ մարդն ընտանիքին թողնի ու գնա. «Ինքս ինձ հարցնում եմ՝ ո՞նց կարող է մարդը պատերազմ գնալու որոշում կայացնի ու չգիտակցի, որ կարող է հետ չգալ այդ պատերազմից: Չէ՞ որ չես կարող ասել՝ ինչ կպատահի քեզ հետ: Երբ, որպես կին, զայրանում եմ ու ասում՝ նա մեզ թողեց ու գնաց, ասում են՝ ինչո՞ւ ես այդպես ասում, չէ՞ որ չգիտեր, որ այդպես կլինի: Ի պատասխան, ասում եմ՝ ո՞նց չգիտի, պատերազմ է… Մանավանդ այս պատերազմը, որի դեպքում թեպետ չգիտեինք ինչ էր կատարվում, բայց հետո իմացանք: Ես չգիտեմ՝ ինչ ուժ է, բայց ինքը գիտակցել է՝ ուր է գնում…»:

Ոչինչ սովորական չի եղել. ընկեր երեխաների համար ու սեր՝ ստանդարտից դուրս

Նեկտարի խոսքով, տան փոքրը՝ Նարեն, շատ հպարտ է դարձել: «Ավելի վստահ, ինքնավստահ է: Երբևէ արցունք չես տեսնի աչքերին, զուսպ է: Հուզմունքի մի նշույլ անգամ նկատելու դեպքում ասում է՝ մա՛մ, պապան գալու ա, պապան կգա, դու պիտի չտխրես, ինչքան լացեցիր, այնքան վատ կլինի: Ասում եմ՝ աղջիկս, ինքը հերոս է… ««Ձեզ բացակա չենք դնի» շարքում Արտակի մասին հոլովակը փորձեցի ցույց տալ, ասաց՝ չեմ ուզում նայել, սպասում է ու համոզված է, որ հայրը գալու է: Իսկ տղաներս շատ ավելի ուժեղ են դարձել: Արտակն ընկեր էր երեխաների համար, շատ մեծ սար էր երեխաների համար, ու իրենք հիմա ապրում են այդ սարով:No description available.

Գիտեն, որ կա այդ սարը, ու նրա մասին երբեք անցյալով չեն խոսում: Իսկ իմ ու իր սերը շատ մեծ սեր է եղել: Շատ եմ սիրել ու սիրում: Մեր սերը հետաքրքիր էր իր յուրօրինակությամբ: Ստանդարտ սերերից չի եղել: Հենց ամենասկզբից ոչինչ սովորական չի եղել մեր սիրո մեջ: Իմ կյանքում մեծ կորուստ կա, որը ոչնչով չի լրացվի: Այո, իր արաքը գնահատելու աստիճան չունի, գնահատականի նման աստիճան չկա՝ ամեն մեկը չէր անի, բայց այս գնով հպարտություն ես չէի ուզում: Երևի իր մեջ հայրենասիրությունը շատ է եղել, ուղղակի ինքը չի արտահայտվել, չենք զգացել: Ափսոսանքնս է շատ մեծ այն ամենի համար, որ կիսատ թողեց...»,նշում է Նեկտարը:

Ոչինչ չի սփոփի, բայց…

«Բայց գոնե հայրենիքի վերականգնումը սփոփանք կլինի: Այն, ինչի համար գնացին… Հանուն ինչի՞ գնացին՝ իրենց հայրենիքի, տարածքների, սահմանների պաշտպանության համար: Արտակն ասում էր՝ որ ամեն մեկս չգնանք, թուրքը գա, մեր դուռը ծեծի՞: Հիմա ինքս ինձ ասում եմ՝ գնաց ու չեկավ, ու հիմա, Աստված չանի, հանկարծ ու թուրքն էկավ մեր դուռը ծեծելու, էս անգամ ի՞նչ ենք անելու»:

Հուլիսի 11-ին Արտակ Դեղոյանի ծննդյան օրն է՝ 42-ամյակը: Արտակ Դեղոյանը մասնակցել է Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին ու աչքի ընկել արդյունավետ գործողություններով, ինչի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Մերօրյա հերոսների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից