ԱԳՆ-ի աշխատանքն իր վրա է վերցրել վարչապետն ու իր աշխատակազմը. Արման Եղոյան
ՔաղաքականՆախարարի չլինելով չի կարող նախարարություն կազմալուծվել, մի ամբողջ պետական մեքենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ տեւական ժամանակ Հայաստանը չունի ԱԳ նախարար, հրաժարական են տվել նաեւ փոխնախարարները։ «Իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, եթե նախարարն ու փոխնախարարները մնային ու պաշտոնավարեին մինչեւ վերջ եւ աշխատանքը փոխանցեին հաջորդ նախարարին։ Շատ ցավալի ու անհասկանալի է, որ իրենք դիմել են այդ քայլին, բայց ինչպես տեսնում եք, այդ աշխատանքը մասամբ իր վրա ՝ վերցրել վարչապետի աշխատակազմը եւ վարչապետը։ Դուք տեսաք, որ այս շրջանում թե ամերիկյան կողմի հետ, թե ռուսական կողմի հետ, թե եվրոպացի մեր գործընկերների հետ վարչապետի մակարդակով շփումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Հույս ունեմ, որ պատշաճ ժամկետներում նախարարն ու փոծխնախարարները կնշանակվեն եւ աշխատանքը կվերադառնա իր բնականոն հուն»,-ասաց Եղոյանը։
Շարունակությունը՝ այստեղ