Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու. Աբրահամյան
ՔաղաքականՍյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Աբրահամյանը:
«Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։
Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։
Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը»,-նշում է նա: