Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվի 15 օդանավ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը:

«Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով  է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար այսօր հերթական հաշվետվության ժամանակն է:

Ֆոնդը ստեղծվել է 2019 թվականի մայիսին և պետք է քննարկենք երկու տարվա աշխատանքի արդյունքները»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը:

Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար:

Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու  էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ֆոնդի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ կնքվել է ազգային բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը:

Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրներ՝ քաղաքացիներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով:

Ծրագրվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավիաընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ:

Հաշվետու ժամանակահատվածում ֆոնդը ներդրումային մի քանի գործարքներ է կնքել նաև տեղական ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս գործունեության զարգացմանն ու ընդլայնմանը:

Ծրագրերն իրականացվում են վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների մատուցման, զբոսաշրջության ոլորտներում:

Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:

Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հարցադրումներ, դիտարկումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ ֆոնդի հետագա գործունեության շուրջ:

Կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի առավելագույնը թափանցիկ և հաշվետվողական գործունեության ապահովումը, նոր ներդրումային ծրագրերի ներգրավումն ու ընթացիկ նախագծերի արդյունավետ իրականացումը:

Ռուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը