ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգինը «Эхо Масквы» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հյուսիսատլանտյան դաշինքը բացարձակ չի ցանկանում ո՛չ «սառը» պատերազմ, ո՛չ բախում, այլ շահագրգռված է համագործակցության: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով regnum-ին:
«Ռուսաստանը մեր մեծ բարեկամն է:Ես գտնում եմ, որ ՌԴ-ն հզոր երկիր է, իսկ եթե Ռուսաստանը համագործակցի մեզ հետ, համոզված եմ, որ դրանից կշահի և՛ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն»,-նշել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարվել են՝ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հետ կապված: