Երևանի «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեսար Ռոմերոն գլխավորում էՀայաստանի առաջնության ռմբարկուների ցանկը։
25-ամյա ֆուտբոլիստը առաջնության 13 խաղում 15 գոլ է հեղինակել, ևս 2-ը՝ Հայաստանի գավաթի հանդիպումներում։
Ընդհանուր առմամբ, մեքսիկացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրած 15 խաղում 17 գնդակ է խփել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։