«Football Daily»-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակը։ Այն գլխավորում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին խաղում շրջանցեց Մադրիդի «Ռեալի» և գերմանական «Շալկեի» հարձակվող Ռաուլին և դուրս եկավ առաջին հորիզոնական։