Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել


Իշխանությունների խայտառակ խեղճությունն ու անորոշ պատրաստակամությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Հակառակորդը գրեթե ամեն օր սադրանքներ է իրականացնում։ Քիչ չէ, որ այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և փորձում են ամրանալ այդ տարածքում, մյուս կողմից՝ ձգտում են դիրքային առաջխաղացում ունենալ և, ինչու չէ, իրավիճակն այն աստիճան լարել, որ գործը հասնի լայնամասշտաբ բախման։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի այս աստիճանի լկտիացումը։ Պարզ է, որ Աբրբեջանը նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե դրա համար հատուկ բարենպաստ նախադրյալներ ստեղծված չլինեին։

Նախ՝ իշխանությունները պատերազմի ավարտից հետո անուշադրության մատնեցին սահմանների կահավորման հարցը, դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության հանդիպելու կարողացան ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իսկ երբ արդեն հակառակորդի ուժերը խախտել էին երկրի սահմանները ու առաջ եկել, Հայաստանն ի վիճակի չեղավ առանց ժամանակ կորցնելու արժանի հակահարված տալ ադրբեջանական զորքերին ու դուրս շպրտել իր տարածքից, ինչը կարող էր արդարացված համարվել, քանի որ այդ գործողությունները կբխեին միջազգային իրավունքով սահմանված պահանջներից։ Դրա փոխարեն թշնամին սկսեց սադրանքների դիմել ու, երբ մայիսի 27-ին Հայաստանի տարածքում գերեվարեց հայ վեց զինծառայողի, դրանից հետո միայն Փաշինյանը փորձեց Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ինչ-որ լուծում առաջարկել։

Նրա ներկայացրած լուծմամբ պետք է նախատեսվեր հայ-ադրբեջանական սահմանի ՍոթքԽոզնավար հատվածում կողմերի զորքերի՝ հայելային եղանակով հետ քաշումը սահմանագծից, սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը և դրանից հետո միայն սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Հաջորդ օրը Մինսկի խումբը արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, և կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն համանախագահների հայտարարության մեջ դիտորդներ տեղակայելու մասին ոչինչ նշված չէր։ Սրանից հետո իշխանություններին, կարծես, քիչ էր հետաքրքրում այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են։

Նրանք տարված էին իրենց ընտրարշավով։ Չէ՞ որ իրենց աթոռներն ու վերարտադրության հարցն ավելի կարևոր էր, քան երկրի ինքնիշխանության խնդիրը։ Ու Ադրբեջանին արժանի հակահարված տալու փոխարեն Փաշինյանը, քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ շրջելով, միայն ընդդիմությանը մուրճով սպառնալով էր զբաղված։ Ու որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։ Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է որպես ռևանշիստներ։ Իսկ ընտրարշավի ընթացքում հակառակորդի պասիվությունը պետք է իր գինն ունենա՞ր, թե՞ ոչ։ Պատահական չէ, որ արդեն ընտրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը մշտական լարվածություն են ստեղծում սահմանային մի շարք ուղղություններով։

Ու այս պայմաններում իրադրությանը միջամտելու հարցում քայլեր ձեռնարկելուց զերծ է մնում ՀԱՊԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը օրերս հայտարարել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Բնականաբար, տեսնելով ՀՀ իշխանությունների անկարողունակությունը՝ Բաքվի հավակնություններն ավելի են մեծանում։ Բաքվին պետք է ինչքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Երևանից։ Այսօր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, վաղը կարող են խոսել արդեն այլ տարածքների ու «միջանցքների» մասին և այդպես շարունակ։ Ու պատահական չէ, որ վերջին օրերին արդեն Բաքուն անցել է բացահայտ ագրեսիվ գործողությունների։

Եվ մինչև զոհեր ու վիրավորներ չենք ունենում, Փաշինյանը չի հիշում հակառակորդի հակաօրինական գործողությունների ու սադրանքների մասին։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը կրկին անգամ դիմում է արտաքին ուժերի աջակցությանը։ Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, որ երբ այնքան թույլ վիճակում ես հայտնվել, որ ինքդ քեզ պաշտպանել չես կարողանում, սակայն հույսեր ես տածում, թե դրսից գալու են, քեզ պաշտպանեն։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի առաջարկի մեջ չկա կոնկրետություն։ Նա մեկ խոսում է սահմանների երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղադրելու մասին, մեկ այլ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մշտադիտարկման խմբի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության տեղակայման։

Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե Հայաստանը կողմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Սակայն այդ դեպքում արդյոք Հայաստանը շարժվո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տրամաբանությամբ, իսկ որտե՞ղ պետք է ֆիքսվի Արցախի կարգավիճակը, այս խնդիրը մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե ինչո՞ւ է «երկրի ինքնիշխանության համար պայքարի ջատագով» Փաշինյանը ցանկանում մեր սահմաններին միայն օտար ուժերի ներկայացուցիչների տեսնել։ Նա, օրինակ՝ կարող էր առաջարկել, որ սահմանների հսկողությունը ստանձնեն հայ-ռուսական միացյալ զինված ուժերը, ինչն ավելի մեծ զսպող ազդեցություն կունենար Ադրբեջանի համար։

Ինչևէ, Փաշինյանի առաջարկին ռուսական կողմն արձագանքեց, թե Երևանի ու Բաքվի հետ շփումներ են ընթանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սահմանափակվեց միայն մտահոգություն հայտնելով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին վերադառնալու հերթական կոչն արեցին։ Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, սակայն Արցախի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու փոխարեն, նրանց հայտարարությունը միայն սահմանային լարվածությանն էր վերաբերում։

Հիմա էլ իշխանականների կողմից քննարկվում է այն թեման, թե պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում ամիսներ շարունակ ժամանակ ունեիք, ինչո՞ւ չէիք դիմում՝ մանավանդ որ դեռ մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ՝ խոստանալով աջակցություն։ Այսպիսով՝ բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը, որը, կարծես, այն աստիճանի է հասել, որ նրանք անգամ պատրաստ են երկիրը հանձնել արտաքին ուժերի ողորմածությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ