Հայտնի է դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրություններից մի ներդրումային խումբ պատրաստ է կազմակերպել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի (57–5–2, 38 КО) և WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (47–0, 26 КО) մենամարտը։
WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանին համոզվածություն է հայտնել, որ այդ մենամարտը պետք է կայանա 2015 թվականին։
-Մարդիկ ցանկանում են Պակյաոյին և Մեյվեզերին նույն ռինգում տեսնել։ Այդ մենամարտի ողջ աշխարհն է սպասում։ Եթե Մեյվեզերն ավարտի կարիերան՝ այդպես էլ Պակյաոյի հետ չմենամարտելով, ապա անպատասխան կմնա այն հարցը, թե նրանցից ով է լավագույնը։
Վերջին տասնամյակում ոչ մի մենամարտ իրեն այսքան երկար սպասել չի ստիպել։ Վերջնահաշվում ամեն ինչ հանգում է փողին ու սեփական էգոյին, իսկ այդ գործոնները չեն հետաքրքրում ոչ ուղղակի բռնցքամարտի միջավայրին։ Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ այդ մենամարտը կայանա,-հայտարարել է Սուլեյմանին։