Բրազիլական «Սան Պաուլուի» գոլահար դարպասապահը՝ 41-ամյա Ռոժերիո Սենին, փոխել է մրցաշրջանի ավարտին մեծ ֆուտբոլիսն հրաժեշտ տալու իր որոշումը։
Դարպասապահը, ով արդեն 123 գոլ է խփել, որոշել է շարունակել խաղալ «Սան Պաուլուի»՝ Կոպա Սուդամերիկանայի կիսաեզրափակչում «Ատլետիկո Նասիոնալից» կրած պարտությունից հետո, ինչը թույլ չտվեց Սենիին հաղթական նոտայով ավարտել կարիերան։
Սենին որոշել է ուշադրությունը կենտրոնացնել Լիբերտադորեսի գավաթի հաջորդ խաղարկության վրա։
-Անցյալ գիշեր ես զանգեցի Ռոժերիոյին,-պատմել է «Սան Պաուլուի» նախագան Կարլոս Միգել Այդարը,-և ասացի, որ կուզենայի նրան հանդիպել մարզաբազայում։ Ասացի, որ կուզեինք՝ նա շարունակի խաղալ, և նա էլ ասաց, որ նույն բանն է ցանկանում։ Եթե հաղթենք Լիբերտադորեսի գավաթում, վստահ եմ, որ նա կուզենա խաղալ նաև Աշխարհի ակումբային առաջնությունում։