ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան․ հրապարակը լի է ոստիկաններով
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակի ողջ տարածքը խիստ վերահսկողության տակ է, կան բազմաթիվ ոստիկաններ, ոստիկանական ավտոմեքենաներ, հատուկ միջոցներ գործադրող տեխնիկա;
Օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին: