Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. պաշտպան
ՔաղաքականԳորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ մեղադրանքից հանվել է 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքի համար մասը։ Այս հոդվածով նախատեսված է
Օրեր առաջ՝ օգոստոսի 5-ին էլ, նրա պաշտպանը հայտնել էր, որ դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը եւ թողեց Առուշ Առուշանյանին կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության հրապարակման համաձայն, նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հուլիսի 15-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: