Արմեն Սարգսյանը Վերաքննիչ դատարանի դատավորներ է նշանակել
ՔաղաքականԱրմեն Սարգսյանն օգոստոսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում 3 դատավոր է նշանակվել։
Հրամանագրերում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ Թորոսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արման Կուրեխյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»։