Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն


Ծրագրավորման դասընթացները պատերազմի մասնակիցներին աշխատանք գտնելու հնարավորություն են տալիս

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպում է «Full Stack» ծրագրավորման դասընթացների ծրագիրը, որն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներին մասնակցում են Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։ Նախաձեռնության նպատակն է վերջիններիս տալ նոր հմտություններ՝ հետագայում աշխատանք գտնելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ Ուսուցման համար ընտրվել են ծրագրավորման այնպիսի լեզուներ, որոնք պահանջարկ ունեն շուկայում։

Դասընթացներ կազմակերպելու գաղափարը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ավարտած ուսանողներից մեկինն է եղել, ով պատրաստակամություն է հայտնել դասավանդել պատերազմի հետևանքով տուժած երիտասարդներին՝ փորձարկելով ուսուցման հիբրիդային մոդելը։ Փորձարկումից պարզ է դարձել, որ գաղափարը գործունակ է, պահանջարկը՝ մեծ, մասնակիցներն էլ՝ մոտիվացված։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը նշում է, որ որպես պիլոտային ծրագիր դասընթացը մեկնարկեց Գյումրիում՝ 14 մասնակցով։ Հաշվի առնելով համավարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ պատերազմին մասնակցածներից շատերը հնարավորություն չունեին ֆիզիկապես ներկա գտնվելու դասապրոցեսին, այն կազմակերպվեց հիբրիդային տարբերակով՝ առցանց, ինչպես նաև շաբաթը մեկանգամյա պարբերականությամբ հանդիպումներով, որոնց ընթացքում էլ քննարկվում, պարզաբանվում են հեռավար դասերի ընթացքում կուտակված թեմաները։

Գյումրու պիլոտային ծրագիրն արդյունավետ եղավ, և այս օրինակով ևս երկու խումբ կազմավորվեց Գյուրիում ու Վանաձորում։ Այս պահին դասընթացներին ներգրավված է 48 մասնակից։ Նրանց թվում են ինչպես ծրագրավորման գիտելիքներ ունեցողներ, այնպես էլ սկսնակներ։

Գյումրու և Վանաձորի տեխնոկենտրոններում սերտորեն համագործակցում են մասնավոր սեկտորի հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս իրագործել կազմակերպիչների գլխավոր նպատակը՝ դասընթացի ավարտին ապահովել մասնակիցների զբաղվածությունը։

Իսկ օրինակները քիչ չեն։ «Full Stack» ծրագրավորում դասընթացի մասնակից Լևոն Կիրակոսյանը սովորում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Կառավարում» բաժնի չորրորդ կուրսում: Պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել: Նրա հայրը՝ Վահե Կիրակոսյանը, զինվորական է. պատերազմի օրերին հայր ու որդի թև-թիկունք են եղել և պաշտպանել հայրենի հողը: Լևոնը մեծ հաճույքով է հաճախում Full stack-ի դասերին և այժմ արդեն փորձաշրջան է անցնում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ArDesk ընկերությունում՝ որպես JavaScript ծրագրավորող:

Բելլա Հարությունյանը նշում է, որ սկզբնական փուլում բավականին բարդ էր աշխատել պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների անդամների հետ։ «Սակայն նպատակ էինք դրել ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք չեն վերհիշի պատերազմի օրերին զգացածը։ Դասընթացներն ինտեգրման շատ լավ տարբերակ են, որտեղ մարդիկ մեծ նպատակներ են դնում իրենց առջև՝ լուծելով տեխնոլոգիական խնդիրներ։ Այժմ կարող եմ վստահ ասել, որ դա մեզ մոտ ստացվել է. ոչ միայն մենք ենք դասընթացի մասնակիցների մոտ փոփոխություն զգում, այլև վերադարձել է հենց իրենց մոտիվացիան, տեսնում են, որ բազմաթիվ հնարավորություններ կան։ Եվ ամենաառաջին բանը, որ ես խորհուրդ եմ տալիս մասնակիցներին, երազելն է. գտնեն մի ընկերություն, որտեղ նրանք երազում են աշխատել ու գնան իրենց երազանքի հետևից»,- ասում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավարը և ավելացնում, որ ծրագրի շրջանակում ստեղծված ներառական մթնոլորտը դրական արդյունքներ է գրանցել։

Нет описания.

Нет описания.

«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան