Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»


«Ժողովուրդ»․ Խմբակային խուլիգանություն՝ ԱԺ դահլիճում. տուրուդմփոցի երկրորդ «սերիան»

Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ խորհրդարանում սկսվեց նախորդ օրը տեղի ունեցած տուրուդմփոցի երկրորդ «սերիան»: Այս անգամ ոչ թե քաշքշոցներ էին, այլ իսկական ծեծկռտուք. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարձակվել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա:

Իսկ ինչի՞ց սկսվեց խորհրդարանի ծեծ ու ջարդը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առավոտյան փորձում էր ելույթ ունենալ ու մեղադրել նախկիններին բանակից մարդկանց ազատելու, հայրենիքը դավաճանելու համար։

Վերջինս իր ելույթի ողջ ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին էր նայում, մեղադրանքներ հնչեցնում, իսկ վերջում էլ «արա»-ով դիմեց, ինչը հունից հանեց Օհանյանին: Վերջինս սեղանից վերցրեց ջրի շիշն ու նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Դրանից հետո սկսվեց «շշերով պատերազմ». ՔՊ-ականները սկսեցին ջրի շշեր նետել միմյանց վրա, ու ՔՊ-ի գլխավոր կռվարարներն անցան «գործի»: Երեկվա ծեծկռտուքի գլխավոր «հերոսը» կրկին ծովագյուղցի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էր, որին միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը: Վերջիններս իրենց «նետեցին» ընդդիմության կողմը ու սկսեցին աջ ու ձախ հարվածներ հասցնել, ՔՊ-ական «հերոսներին» սկսեցին միանալ քավոր Վահե Ղալումյանը, Նարեկ Բաբայանը, Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը:

Կռվի առաջին «ռաունդում», չգիտես ինչու, ՔՊ-ականներին չէր հաջողվում հանդարտեցնել երբեմնի չխոսացող, նախկին լրագրող Արեն Մկրտչյանին, ՊՊԾ-ականներին հաջողվեց ԱԺ դահլիճից դուրս հանել նրան, երբ արդեն Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց հրավիրել էր նիստերի դահլիճ՝ իրավիճակը հանդարտեցնելու: Ի դեպ, ողջ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դահլիճում հետեւում էր այդ խայտառակությանը:

Երբ արդեն Սիմոնյանը հասկացավ, որ այլեւս անհնարին է շարունակել, ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո, երբ պետք է օրենսդիրները վերադառնային բնականոն աշխատանքի, պարզվեց՝ հրահանգ է իջեցվել՝ ոչ թե իրար քաշքշել, հայհոյել, այլ ուղղակի ծեծել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Ու երբ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էր ելույթ ունենում, ՔՊ-ի «կարկառուն» կռվարար Վահագն Ալեքսանյանն իրեն նետեց Հակոբյանի վրա ու ոտքերով սկսեց հարվածել:

ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Սարգսյանը հարձակվեցին եւ նախ ծեծեցին Վահե Հակոբյանին, ապա նույն խմբակով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին:

Միայն այս ծեծից հետո Ալեն Սիմոնյանը հրահանգեց ՊՊԾ-ին թույլ տալ մտնել ԱԺ դահլիճ, մինչ այդ, առանց «խոչընդոտի», ընդդիմությունը բռնության ենթարկվեց: Ծեծողներն էլ գրեթե ամեն հարվածից նայում էին վարչապետի ուղղությամբ՝ կարծես հասկանալու համար, թե որքանով լավ են կատարում ստացած հրահանգը: Ողջ ընթացքում փողոցային հայհոյանքներ էին հնչում՝ առանց հաշվի առնելու, որ ԱԺ կին պատգամավորները ԱԺ դահլիճում էին:

Խորհրդարանի տարբեր անկյուններում ՔՊ-ականները հարվածում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Սերգեյ Մովսիսյանն ու Մաթեւոս Ասատրյանը հարձակվել էին Արթուր Ղազինյանի վրա, մի հատվածը հարվածում էր Արթուր Խաչատրյանին, մի խոսքով, փողոցային «բազար» էր: Ի վերջո, նորից հայտարարվեց ընդմիջում, ՔՊ-ականները հասան իրենց նպատակին ու հանդարտվեցին, իսկ արդյունքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվեց հիվանդանոցում` աչքի հատվածում վնասվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պարզել, թե ինչու երկրորդ անգամ, երբ խորհրդարանում իսկական ծեծ սկսվեց, ՊՊԾ-ն ուշ դահլիճ մտավ, այն էլ՝ առանց բարձրախոսով հրավերի, արդեն Վահե Հակոբյանին ու մյուսներին ծեծել էին, եւ, ընդհանրապես, ինչու է իր լիազորության շրջանակներից դուրս որոշում ՊՊԾ-ին դահլիճ հրավիրել, Սիմոնյանն ասաց, որ ինքը հարցազրույցներ չի տալիս եւ վերջ:

Իսկ ինչ վերաբերում է իրավապահ կողմին, ապա նրանք անելիքներ ունեն, քանի որ երեկ տեղի է ունեցել հանցագործություն: Հավելենք, որ ՀՀ դատախազությունը ԱԺ ծեծկռտուքի կադրը ուղարկել է ՀՔԾ՝ քրգործի շրջանակներում դիտարկելու համար: Իրավաբանները վստահ պնդում են, որ իշխանական պատգամավորները 2-րդ «ռաունդում», ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, խուլիգանություն են արել, որը «կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»:

Այս արարքի համար օրենսդիրը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Սպասենք հետեւանքներին եւ տեսնենք, թե քրեական գործը ինչ ուղով կընթանա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով