Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Արդյո՞ք նա բռնապետ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդյո՞ք կարող էին հին հույները, ասենք, օրինակ՝ Հիտլերին բռնապետ համարել: Իհարկե ոչ: Իսկ ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. նա օրինական ճանապարհով էր անցել իշխանության: Նման բռնապետերը չեն ընտրվում որպես բռնապետ, այլ դառնում են: Հիմա Հայաստանի մասին: Արդյո՞ք բռնապետ է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե ոչ… Բայց նա դառնում է բռնապետ հաստատուն և լայն քայլերով: Կա ասացվածք, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Անիմաստ է հերքել այդ ճշմարտությունը. մենք ստացանք այն, ինչին արժանի ենք…

Ինչո՞ւ իմ երեխան ծառայի Արցախում… թալանեցին… կերան… սպանեցին… հարկեր են ուզում… բնությունը փչացրեցին… չեն թողում մարդ ազատ ապրի… պատվաստումներով գենն են ոչնչացնում… երկիրը դատարկեցին… Ցանկություն կա գոռալու՝ տո, լավ էլ անում էին… էդ դեռ քիչ էր: Ավելի՞ն էիք ուզում: Ստացեք: Հիմա ասե՞մ, թե ինչ կլինի… մեր երեխաները ծառայում են և կծառայեն ոչ Արցախում, բայց ավելի բարդ և վտանգավոր դիրքերում, նորերը թալանել են, թալանում են և անխղճորեն կթալանեն, քանի որ ունեն աղքատի հոգեբանություն, նորերը կերել են, ուտում են և չտեսի պես կուտեն, քանի որ տարիներով սոված են եղել, նորերը հարկեր ավելացրել են, ավելացնում են և կավելացնեն՝ հասցնելով դրանք այն աստիճանի, որ մեզ կմնա միայն ծիծաղել՝ հայտնի հեքիաթի նման, քանի որ այս անտաղանդ կառավարիչները չեն կարող այլ կերպ երկրի գանձարանը լցնել, նորերը չեն թողել ազատ խոսել, չեն թողնում և, առավել ևս, չեն թողնի, ու դեռ կգան ԽՍՀՄ-ի այն հին ժամանակները, երբ մարդիկ ընտանիքում խոսելիս բարձրացնում էին ռադիոյի ձայնը, որ ուրիշները չլսեն իրենց բողոքի խոսքերը, նորերը ստիպել են պատվաստվել, ստիպում են և առավել ևս կստիպեն, բայց ոչ այն պատճառով, որ մտածում են ժողովրդի մասին, այլ որովհետև դա գումարի լավ աղբյուր է, պատվաստված չես՝ քո հաշվին թեստավորվի՛ր:

Իսկ ժողովուրդը... արտագաղթել է, արտագաղթում է և մասսայական կարտագաղթի, իհարկե, եթե մի որոշակի պահ իբր «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական եղանակով» իշխանության եկածները չփակեն սահմանները… Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում կսկսեն բողոքել, դիմադրել, արտագաղթել հենց այն մարդիկ, որոնք ամենաբարձրն են գոռացել՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ», քանի որ հենց այդ մասսան է տարիներ շարունակ երկնային մանանա սպասել «բարձրյալից», այսինքն՝ իշխանությունից, աշխատելու փոխարեն գրանցվել «Փարոս» համակարգում, նախանձել հաջողակ հարևանին, որը «լոբու կամ նախընտրական 5 000 դրամի տեսքով օգնության» սպասելու փոխարեն քրտնաջան աշխատել է…

Դա այն մասսան է, որը համարում է, որ «մի բուռ ժողովուրդ ենք, եթե իշխանությունը ցանկանա, կարող է ընկույզի միջուկի պես պահել բոլորին», և չի հասկանում, որ իրականում ամբողջ աշխարհում չկա նման բան (բացառությամբ մի քանի՝ նավթով հարուստ երկրների), երբեք երկիրը ժողովրդին չի պահում, այլ ժողովուրդն է պահում երկիրը իր հարկերով, աշխատանքով, զինվորական ծառայությամբ և այլն, որպեսզի նա էլ ապահովի իր անվտանգությունը և ազատ ապրելու իրավունքը…

Դա այն մասսան է, որ հիմա էլ իրենց «սրտի վարչապետի առկայությամբ» շարունակում և շարունակելու է հարկերից խուսափել, ծառայությունից փախչել, օգնություն մուրալ՝ վկայակոչելով իր անվերապահ հավատարմությունը «հեղափոխական գաղափարներին»…

Դա այն մասսան է, որի հոգեբանությունը համընկնում է խորհրդային տարիների հանրահայտ ստեղծագործության հերոսի հոգեբանությանը, այն է՝ «երկիրը դմակ է, իսկ քո ձեռքին՝ դանակ, աշխատիր մեծ կտոր կտրել»: Սակայն ամենացավալին այն է, որ ներկայիս իշխանությունն էլ է նույն հոգեբանությամբ…

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը բռնապետ չէ: Իհարկե՛, ունենք ժողովրդին արժանի իշխանություն: Այս ամենը կարելի էր անգամ զվարճալի համարել, եթե այդքան ցավալի չլիներ… Եթե այսքան ողբերգական չլիներ երկրի ու ժողովրդի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը