ԵՄ հրապարակել է նոր պատժամիջոցների ցուցակը, որը ներառում է ԼԺՀ և ԴԺՀ 13 ներկայացուցչի և Ուկրաինայի արևելքի հինգ կազմակերպություն: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելովԵվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված փաստաթուղթը:
Նոր ցուցակում ընդգրկված է Լուգանսկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզյակովը, ԼԺՀ առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը, ինչպես նաև ԼԺՀ-ի ԴԺՀ-ի կառավարության 11 այլ ներկայացուցիչ:
Բացի այդ, նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է հինգ կազմակերպություն: