Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին, սպասում եմ այդ հրաշքին. Լուիզա Ղամբարյան

Life.panorama.am-ը գրում է. Երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» սերիալի «Վարդ» Լուիզա Ղամբարյանն է, ով օրվա մեծ մասն անցկացնում է թատրոնում ու նկարահանման հրապարակում, սակայն ընտանիքը դրանից երբեք չի տուժում: Ինչպե՞ս է ստացվում կերպարից կերպար անցումը, ո՞րն է ընտանեկան անդորրի պայմանը և ի՞նչ ամանորյա հրաշքի է սպասում նա՝ կպատմի հենց ինքը: -Որքան նկատեմ եմ, բավական հագեցած է Ձեզ համար 2014 թվականը: Ներկա պահին միայն սերիալո՞ւմ եք, թե՞… -Վերջերս նկարահանվեցի երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց վրա աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ֆիլմերից մեկը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին, աշխատանքային վերնագիրն է «Հիշողություն», մյուսը որոշ չափով առնչվում է 2006 թվականին Երևան-Սոչի օդանավի ողբերգական պատմությանը, կոչվում է «Անավարտ թռիչք»: Նոր-նոր սկսել եմ համեմատաբար հանգստանալ, միայն թատրոնի ներկայացումներում և սերիալային նկարահանումներում եմ զբաղված: -Ինչպե՞ս էիք հասցնում. երկու ֆիլմ, սերիալ, թատրոն, գումարած ընտանիք՝ ամուսին, երեխա: -Ես հակառակ հերթականությամբ կդասավորեմ. երեխա, ամուսին, թատրոն, սերիալ, ֆիլմ, քանի որ ես առաջին հերթին մայր եմ և կին, հետո նոր գործի մարդ: Հասցնում եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Սերը շատ է օգնում, որպեսզի քո էներգիան ճիշտ ծախսես, համապատասխան լիցքեր ստանաս և կարողանաս արդյունավետության հասնել: Ինչ վերաբերում է տեխնիկապես հասցնելուն, ապա մայրս իմ աջ ձեռքն է, շատ է օգնում: Ամուսինս ըմբռնումով է մոտենում: Արդյունքում, կարողանում եմ այնպես համատեղել, որպեսզի ոչ ընտանիքը, ոչ աշխատանքը չտուժեն: http://life.panorama.am/files/images/LifePonorama/lu.jpg -Շատ ամուսիններ կնոջ նույնիսկ 2-3-ժամանոց աշխատանքը չեն հանդուրժում, իսկ Ձեր զբաղվածությունը չափազանց շատ է: Ամեն դեպքում, երբեմն, այդ հարցի շուրջ Ձեր մեջ տարաձայնություններ չե՞ն առաջանում: -Ոչ, նման բան չկա, քանի որ մինչև մեր հանդիպելը երկուսս էլ մեր գործունեության մեջ արդեն իսկ ինչ-որ բաների հասած մարդիկ ենք եղել: Ի սկզբանե եղել է գիտակցում, որ աշխատանքը մարդու ձևավորման համար կարևոր դաշտ է: Ուղղակի, երբեմն ամուսինս ասում է՝ դու շատ ես հոգնում, կարողացիր այսուհետ գործունեությունդ սահմանափակել: Բայց արգելքներ երբեք չեն եղել: Չեմ ցանկանա քննարկել այն ընտանիքների հոգեբանական խնդիրները, որտեղ ամուսինները դեմ են կանանց աշխատանքին, բայց ասեմ, որ այսօր ակնհայտ է, որ հայ կնոջ աշխատանքը նույնպես բավական դեր է խաղում ընտանիքում: -Երկու ֆիլմերը, որոնցում նկարահանվել եք, ե՞րբ հեռուստադիտողի դատին կհանձնվեն: -Երկուսն էլ մյուս տարի էկրան կբարձրանան: Հունվարի վերջի կինոթատրոններում կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմը, որտեղ մարմնավորել եմ հերոսուհու մայրիկին, խաղընկերս Սերժ Ավետիքյանն էր: «Հիշողություն» ֆիլմում դերս փոքր է, բայց շատ մեծ ասելիքով: Մարմնավորում եմ հայ դերասանուհու, ով մինչ ցեղասպանությունը ներկայացնում է հայ մշակույթը, իսկ գաղթի ճանապարհին ողբերգական ավարտ է ունենում: Այս ֆիլմում ևս դերասանական հրաշալի անձնակազմ է. Արտաշես Ալեքսանյան, Սամվել Սարգսյան, Արայիկ Դեղտրիկյան, Կարեն Ջանգիրով, Սոֆիկ Սարգսյան: -Լուիզա, արդեն գրեթե երկու տարի է` հանդես եք գալիս «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում: Հետաքրքիր և կոլորիտային կերպար եք ներկայացնում, եթե չեմ սխալվում՝ արմատներով Լոռիի հետ ոչ մի կապ չունենալով: -Ասեմ, որ երկու տարին ապրիլին կլրանա: Լոռեցի չեմ: Պարզապես մայրական տատիկս ծնվել է Սպիտակում, մարմնավորում եմ գյուղացի կնոջ: Իմ մյուս սերիալային կերպարներին սա բոլորովին նման չէր, նրանք ավելի շատ «երկնային հերոսուհիներ» էին: Սա ավելի վառ ընդգծված, կոլորիտային կերպար է, որը հաճույքով սկսեցի զարգացնել: Ունեմ հրաշալի խաղընկեր՝ «ջանուլը»՝ Ալբերտ Սաֆարյանը, ում շնորհիվ տեսարանն ամբողջացավ: Վարդուշը պարզ, գեղեցիկ, իր համ ու հոտով, ներքին «ողբերգությամբ» կին է: http://life.panorama.am/files/images/LifePonorama/10345932_658194430885116_6886693157429329807_n.jpg Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը