Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների հնարավոր գերեվարումը. Ամրամ Մակինյան
ՔաղաքականԻշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից տարածված հայտարարության մեջ կրկին ադրբեջանական տեղանուններով խոսելը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ քաղաքացիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու դեպքում նրանք «ապօրինի» հատում են Ադրբեջանի Հարնապետության պետական սահմանը...
Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան...»։