Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Գեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Հասարակություն

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի» բժշկական կենտրոններում: Պրոֆեսիոնալ, որը կներկայացնի գեղեցիկ ու առողջ լինելու բազմաթիվ արդիական ու փորձված մեթոդներ: Հետևեք վիրաբույժի խոսքին:

Պարո՛ն Հեքիմյան, Հայաստանում պլաստիկ վիրահատությունը իր ամբողջ ծավալով բավական զարգացել է, բայց առաջին տեղում եղել և մնում է քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) ու ցավոք, անգամ ներկա զարգացման մակարդակում սխալ ու վատ իրականացված քթի պլաստիկաներ են հանդիպում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին, ինչպե՞ս խուսափեն նման խնդիրներից:

- Իհարկե, խորհուրդ կտամ ի սկզբանե կատարել պլաստիկ վիրաբույժի ճիշտ ընտրություն: Հետաքրքրվել բժշկի անցած ճանապարհով: Ինձ հաճախ են դիմում երկրորդային ռինոպլաստիկայի համար, երբ առաջին վիրահատության արդյունքում ոչ միայն շտկված չի լինում քթի արտաքին ձևը, այլև խախտված է լինում շնչառական ֆունկցիան. մարդը չի կարողանում լիարժեք շնչել: Օգնում ենք վերականգնել քթի ձևը և ֆունկցիոնալությունը և ունենալ գոհացուցիչ արդյունք:

-Ո՞ր տարիքից է ցուցվում ռինոպլաստիկան և ի՞նչն եք հատկապես Դուք կարևորում այս վիրահատության ժամանակ:

-Քթի պլաստիկան թույլատրվում է 16-65 տարեկանում: Բայց առավել հաճախ դիմում են 20-30 տարեկանները: Ես կարևորում եմ անհատական մոտեցումը յուրաքանչյուր դեմքին, որպեսզի պահպանվի դեմքի համաչափությունն ու ներդաշնակությունը և արդյունքն էլ լինի առավելագույնս բնական։ Մյուս հանգամանքը, որ կարևորում եմ քթի ֆունկցիոնալության պահպանումն է, որպեսզի մարդը կարողանա լիարժեք շնչել: Այդ պատճառով էլ նախընտրում եմ կատարել բաց ռինոպլաստիկա, քանի որ այն հնարավորություն է տալիս աշխատել՝ տեսնելով քթի ամբողջական կառուցվածքը: Երբեմն համակցում եմ ռինոպլաստիկան և սեպտոպլաստիկան՝ միջնապատի ծռվածության շտկումը: Ինչպես գիտեք, միջնապատի ծռվածությունը կարող է առողջական տարբեր խնդիրներ առաջ բերել. գլխուղեղի վատ սնուցում, թթվածնային քաղցր՝ իր բոլոր բացասական հետևանքներով՝ գլխացավեր, գլխապտույտներ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն, անքնություն: Վատ շնչառության պատճառ կարող են լինել նաև մեծացած խեցիները, որոնք ես չեմ հեռացնում՝ դատարկ  քթի  համախտանիշ չառաջացնելու համար:Ես նախընտրում են խեցիների այրման եղանակը, որի դեպքում  խեցին ֆիզիկապես մնում է քթի մեջ և դատարկ քթի համախտանիշ չի առաջանում։

-Ականջների պլաստիկա նու՞յնպես անում եք:

-Իհարկե ականջախեցու պլաստիկան կամ օտոպլաստիկան բազմաթիվ խնդիրներ լուծող վիրահատություն է, շատերն  այն կապում են միայն ականջների լոշտակության հետ, սակայն  կան  ականջների տեսքի (չափից դուրս մեծ ականջախեցիներ, բլթակներ, բնածին և ձեռքբերովի խնդիրներ) հետ կապված մի շարք վիրահատություններ: Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, արդյունքում վիրահատությունից հետո երևացող սպիներ չեն մնում։ Վիրահատության ավարտից հետո  ականջներին դնում ենք  ճնշող վիրակապ` ըստ անհրաժեշտության,  դրանք ֆիքսված պահելու համար։ Կարերը հեռացվում են 10-րդ օրը: Կատարում ենք նաև ականջի բլթակի վիրահատություն.  վերականգնում ենք  ձգված կամ պատռված ականջաբլթակը։ Այդ դեպքերում մենք  կար ենք  դնում բացվածքի վրա՝ եզրերը  կարում ենք համակցված`  պացիենտին  հնարավորություն տալով  հետագայում ականջօղ կրել։

 

-Քթի և ականջների դեպքում Դուք «պայքարում» եք ի ծնե մարդուն տրված արտաքին դեֆեկտների դեմ, որոնց հետ մարդը չի ուզում համակերպվել, բայց Դուք օգնում եք վերացնել նաև տարիքային փոփոխությունները, որոնք անխուսափելի են ժամանակի հետ: Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ինչպե՞ս եք «պայքարում» դրանց դեմ:

-Մինչև Ձեր հարցին անցնելը ասեմ, որ կատարում ենք նաև շուրթերի մեծացում, ինչը տարիքային փոփոխությունների հետ կապ չունի: Աղջիկները ավելի նորաձև լինելու համար ձգտում են մեծացնել շուրթերը և դիմում են մեզ: Ես շրթունքների մեծացումը կատարում եմ վիրահատական մեթոդով: Քթի ստորին հատվածում արված կտրվածքի շնորհիվ վերին   շրթունքը մեծանում է: Ի դեպ այսպիսով ապահովվում է մշտական արդյունք:

Ինչ վերաբերում է դեմքի հենց տարիքային փոփոխությունների շտկմանը, ապա այստեղ առավել հաճախ կատարվող վիրահատություններից է բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը, երբ հեռացվում են վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը,  մկանային հյուսվածքները,  ճարպի ավելցուկները, շտկվում է վերին կոպի կախվածությունը, վերացվում են աչքերի տակ գոյացած պարկերը: Մի խոսքով, մարդը միանգամայն նոր, թարմ ու երիտասարդ արտաքին է ստանում: Կատարում ենք նաև դեմքի ձգում կամ ֆեյսլիֆտինգ՝  դեմքի, պարանոցի,  ճակատ-քունքային շրջանի ձգում: Սա բացառապես էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն արտաքինի երիտասարդացումն է, դեմքի եզրագծերի վերականգնումը, կնճիռների և ծալքերի, մաշկի կախված հատվածների վերացումը: Կատարում եմ նաև ֆիլլերներով ու բոտոքս թերապիայով երիտասարդացում: Այստեղ հատկապես ուզում եմ հորդորել մեր գեղեցկուհիներին, որ ուշադիր լինեն, այս պրոցեդուրաների կատարումը վստահեն պրոֆեսիոնալ բժիշկների՝ խնդիրներից խուսափելու համար: Հիշեք ու մի շփոթեք. ֆիլերը հիալուրոնաթթու է, ուղղված է  դեմքի ակոսների և ճաքերի լցմանը, իսկ բոտոքսը նեյրոտոքսին է,  ներարկման արդյունքում միմիկային մկանները այսպես ասած  անջատվում  են, մաշկը կրկին դառնում է  առաձգական, իսկ կնճիռներն աստիճանաբար հարթվում են:

Չմոռանամ ասել, որ կատարում եմ նաև լիպոսակցիա պարանոցի հատվածում, որի արդյունքում վերանում է կրկնակզակը, ձգվում պարանոցը: Լիպոսակցիան կատարվում է նաև  որովայնի, ազդրերի,  հետույքի, մեջքի շրջանում: Այն  հեռացնում է ավելորդ ճարպը և տալիս է գեղեցիկ ուրվագծեր: Ի դեպ մենք օգնում ենք կնոջը վերականգնել գեղեցիկ կազմվածքը նաև աբդոմինոպլաստիկայի միջոցով, երբ հեռացնում ենք փորի մեջքի, կողքերի ավելորդ մաշկային գոյացությունները:

  • Ի՞նչ կասե՞ք կրծքի պլաստիկ վիրահատությունների մասին, որքանով՞ են դրանք տարածված:

-Կրծքի պլաստիկան առավել տարածված է մեր օտարերկրյա հյուրերի շրջանում: Առավել տարածված է կրծքագեղձի մեծացումը, որը ես կատարում եմ և՛ սիլիկոնե իմպլանտների, և՛ պացիենտի ճարպի միջոցով: Սակայն,  ըստ ինձ, մեծացումը սեփական ճարպի միջոցով տալիս է շատ ավելի բնական տեսք։ Թեև գուցե կարիք լինի  ևս մեկ անգամ  ճարպ ներարկել, քանի որ ճարպից մնում է մոտ 60% -ը, մնացածը ներծծվում է։ Այս մեթոդը ունի մի քանի առավելություն. նախ՝ ավելի անվտանգ է, քանի որ օրգանիզմը ստիպված չի լինում պայքարել օտար մարմնի դեմ, ուստի բարդություններ էլ չեն առաջանում, երկրորդ՝ համադրելով լիպոսակցիան և  կրծքերի լիպոֆիլինգը՝ միաժամանակ կատարում եմ մարմնի ուրվագծային պլաստիկա:

Մյուս պլաստիկ միջամտությունը կրծքի փոքրացումն է: Երբեմն մեծ կուրծքը  առաջացնում է ողնաշարի խնդիր, դժվարացնում է շարժվելը և սպորտով զբաղվելը: Դիմելով մեզ կանայք ազատվում են այդ ավելորդ ծանրությունից ու իրենց կենցաղը դարձնում ավելի թեթև ու դյուրին:

Կատարում ենք նաև կրծքի վերականգնողական պլաստիկ վիրահատություն: Երբ քաղցկեղից հետո հեռացված կուրծքն ենք վերականգնում սեփական հյուսվածքներից ու անվտանգ իմպլատներով: Կրծքի իմպլանտը կարող է ծառայել 10 տարի և բարդություն չառաջացնել։ Ժամկետը լրանալուց հետո ցանկալի է կրկին հանել ու նորը տեղադրել։ Սակայն  կախված օրգանիզմի առանձնահատկությունից  երբեմն կարող է իմպլանտի շուրջ պատիճ ու  կոնտրակտուրա   առաջանալ։ Արդյունքում անհրաժեշտություն է լինում հեռացնել իմպլանտը, պատիճն ու նոր իմպլանտացիա կատարել: Կրծքերում իմպլանտների տեղադրման վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանում օգտագործում են սեղմող բրայաներ՝  արյունազեղումից խուսափելու համար։  Հետվիրահատական շրջանը տևում է 10-20 օր: 

-Դուք կատարում եք մեկ այլ բավական հետաքրքիր վիրահատություն դաստակի «թունելային» համախտանիշի ժամանակ: Ինչպե՞ս է արտահայտվում այս հիվանդությունը և ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:

-- Դաստակի «թունելային» համախտանիշն արտահայտվում է առաջին երեք  մատների  ծակծկոցով, թմրածությամբ, գիշերային ցավերով: Անգամ դժվարանում են բաժակ բռնել: Առաջացմանը կարող են նպաստել  տարիքային հորմոնալ փոփոխությունները, նաև  համակարգչային մկնիկով երկարատև աշխատելը: Դաստակի թունելը` դաստակի հիմքում գտնվող նեղ անցուղի է: Նրա հատակը և կողմնային պատերը կազմվում են դաստակի ոսկրերից, իսկ վերևից`շարակցական հյուսվածքի խրձով, որի անվանումն է դաստակի լայնակի կապան: Թունելի միջով անցնում են մատների ծալիչ  ջլերը և միջային նյարդը: Այդ նյարդն է  ապահովում  առաջինից երրորդ մատների և չորրորդ  մատի կեսի  զգայունությունը:  Դաստակի «թունելային» համախտանիշը զարգանում է, երբ թունելի այտուցված հյուսվածքը առաջացնում է իր միջով անցնող նյարդի սեղմում: Հիվանդության միջին և ծանր աստիճանի ժամանակ կատարում ենք վիրահատական բուժում էնդոսկոպիկ միջամտությամբ. ոչ մեծ կտրվածքի միջոցով հեռացնում  են ճաճանչ-դաստակային հոդերի մակերեսին եղած գոյացությունները:

-Պարոն Հեքիմյան, Ձեր կողմից իրականացվող վիրահատությունների բնույթն ու  ծավալը բավական մեծ է, քիչ չէ նաև աշխատանքային փորձը՝ 8 տարի: Հիմա ի՞նչ զգացողություններ եք ունենում վիրահատարան մտնելիս:  

--Ամեն անգամ վիրահատարան մտնելիս ես զգում եմ մեծ պատասխանատվություն:  Բժիշկը պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անի, որ պացիենտն իրեն հոգեբանորեն լավ զգա և գոհ լինի վերջնական արդյունքից:  Ես հպարտանում և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ  վիրահատությունից հետո ստացվել է այն  հրաշալի արդյունքը, որին սպասում էինք ես և պացիենտը: 

 

Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկան