Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»


Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք

Բլոգ

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիայից 1 տարի է անցել, բայց մեր վերքերը ամենևին էլ սպիացած չեն։ Դժվար է համապատասխան բառեր գտնել՝ մեր երախտիքի խոսքը հղելու հանուն հայրենիքի ընկած մեր հերոսներին, հայրենիքի հանդեպ նրանց այդքան սեր փոխանցած ծնողներին, չէ՞ որ նրանք արել են անհնարինը, զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի, Հայաստանի, մեզ բոլորիս։

Իհարկե կարող ենք անվերջ հպարտանալ մեր հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու կամք ունեցող մեր ազգակիցներով, բայց, կարծում եմ, 1 տարի անց մենք պարզապես պետք է լռենք, լուռ հարգանքի տուրք մատուցենք մեր ընկած քաջորդիներին, և վերջապես շարունակենք այն սուրբ առաքելությունը, որը պատվով կատարում էին մեր նվիրյալները։

Մի ամբողջ տարի է անցել, բայց, ցավոք, նույնիսկ չենք փորձում որևէ կերպ արժանի լինել մեր հերոս զավակներին։ Վստահ եմ՝ թուրքի հետ կեղծ խաղաղության, մեր հայրենիքը առանց փամփուշտի հանձնելու համար չէր բոլորիս պայքարը։ Եվ որքան էլ ցավալի լինի, ուշքի չենք գալիս, չենք գիտակցում այն մեծագույն սպառնալիքները, որոնք առաջ են եկել Արցախի զգալի մասի կորստից հետո։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր: Եվ Արցախի շրջանները կորցնելով՝ արդեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման լրջագույն խնդիրներ են առաջ եկել:

Մեզ պետք չէ շարունակել այն կործանարար քաղաքականությունը, որը սևերի և սպիտակների բաժանմամբ հարվածեց մեր միասնականությանը, համախմբվածությանը։ Պետք է ձևավորենք ազգային գաղափար, որի շուրջը համախմբվենք բոլորս՝ անկախ ամեն ինչից։

Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք։ Հիշենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ հրադադարի հայտարարություն: Եվ այս հատվածը պետք առավելագույնս օգտագործենք՝ ի շահ հայրենիքի անվտանգության մակարդակի որակական բարձրացման:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով պետք է մնա մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի առանց որեւէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա: Մեր օրակարգում պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը, և պետք է հստակ ընդգծենք, որ Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա:

Անելիքները շատ են, խնդիրները՝ հրատապ: Հայրենիքը վիրավոր է, իսկ ապագան՝ անորոշ: Գործել է պետք»:

Երբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ