Անգլիական «Լիվերպուլը» դեռևս չի կարողանում համաձայնության գալ թիմի ավագ կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ, գրում է «Daily Mail» պարբերականը։
Ակումբի սեփականատերերը չեն ցանկանում 34-ամյա ֆուտբոլիստի վարձատրությունն անփոփոխ թողնել։Այժմ Ջերրարդը շաբաթական 140 հազար ֆունտ է ստանում։ Անգլիայի հավաքականի նախկին ավագն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2015 թ. ամառը, ինչից հետո նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա։
Հավելենք, որ հավանականություն կա, որ Ջերրարդն արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվի այլ ակումբ։ Երեկ «Սթոք Սիթիի» դեմ խաղում Ջերրարդը նշել է «Լիվերպուլի» կազմում հանդես գալու 16-ամյակը։