Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


«Ծնկների վրա բանակցելը հարմար չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի: Պարտության քաղաքական և ռազմական պատճառների վերաբերյալ տարաբնույթ հարցերին որևէ խելամիտ պատասխան չի հնչում: Երկիրը շարունակում են ղեկավարել պարտված իշխանությունները, օր օրի ահագնանում է սոցիալական ճգնաժամը, տարածաշրջանում՝ մեր երկրի շուրջբոլորը տարաբնույթ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց միայն որպես դիտորդ ենք հետևում: Շատ է խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը հենց լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով է փորձելու լուծել Արցախի հարցը: Այս պատերազմի ավարտից հետո հաճախ է հարց բարձրացվել՝ այն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրված: Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինը հենց այս հարցին անդրադարձավ:

«Յուրաքանչյուր պետություն, մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը, անում է վերլուծություններ, առաջին հերթին համադրում է իր զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի զինված ուժերի հետ, փորձում գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը՝ արդյո՞ք այն ունակ է կոնսոլիդացնել իր հասարակությանը, փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյո՞ք նա ունակ է կառավարել պատերազմը, ինչպե՞ս իրենց կպահեն հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում այդ երկիրը: Սա դասական վերլուծություն է, և երբ այդ փաստերը տվյալ երկրի համար բարենպաստ ձևով համընկնում են, որոշում է կայացվում պատերազմ սկսել: Սա պետական կառավարման այբուբեն է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Քանի-քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ բանակցությունների ընթացքի մասին, ասել՝ «ես բանակցությունները սկսել եմ իմ՝ զրոյական կետից», քանի անգամ են քաղաքական ամենատարբեր գործիչներ և վերլուծաբաններ հայտարարել, թե բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, և սա որևէ լավ բանի չի հանգեցնելու: Արդյո՞ք 2018 թ.-ից Հայաստանի իշխանություններն իրենք պարարտ հող չնախապատրաստեցին այս պատերազմի համար:

«Երեք տարում իրարամերժ մոտեցումներով փակուղի ենք մտցրել գործընթացը, առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, կարծիք է ձևավորվել, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, հասարակությանը բաժանել ենք սևերի ու սպիտակների, ցույց տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ կառավարություն է գործում Հայաստանում, ինչպես նաև փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանը, գնահատելով սա, հասկացավ, որ ավելի բարենպաստ իրավիճակ իրենք չեն ունենալու»,-շեշտում է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ արդյո՞ք Հայաստանը, մասնավորապես համապատասխան գերատեսչությունները չէին կանխատեսում հնարավոր պատերազմ այն դեպքում, երբ այդ մասին խոսում էին ռազմական փորձագետները, քաղաքական գործիչները, անգամ հասարակության որոշ հատվածը, չէ՞ որ հայտնի ճշմարտություն կա՝ «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»:

Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները չկանխատեսեցին այս պատերազմը, և ամենակարևորը՝ ինչո՞ւ, ի վերջո, այսքան ցավալի պարտություն կրեցինք: Մեկ տարի անց ականատես ենք լինում, որ քաղաքական իշխանությունը որպես մեղավոր կարգում է զինված ուժերին, ժողովրդին, «նախկիններին», և առհասարակ, գործում է հայտնի թեզը՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից: Ի՞նչ է, բանա՞կն է մեղավոր պարտության մեջ: «Պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները, պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար: Ըստ էության, Հայաստանում դա չարվեց:

Պատերազմին առնչվող հարցերը շատ են ու բազմազան, միակ հարցը, որին, ըստ էության, իշխանությունները պատասխան են տվել, այն է, թե ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին՝«որ մեզ դավաճան չհամարեն»»,-ասում է երկրորդ նախագահը: Այս մտքից հետո միայն մեկ հարց ես ուզում տալ իշխանություններին՝ իսկ քանի՞ զոհ ենք ունեցել հոկտեմբերի 7-ից հետո, որքա՞ն տարածք ենք կորցրել Արցախում: Պատերազմի թեման ամփոփելով՝ Ռ. Քոչարյանն ասում է. «Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության»: Զինադադար կնքած Հայաստանն այսօր էլ նստած է վառոդի տակառի վրա՝ մեր շուրջ իրադարձություններ են ծավալվում առանց մեր մասնակցության, մեր սահմանները հսկում են ռուս խաղաղապահները, որոնք, ասենք, երեքուկես տարի հետո կարող են հեռանալ, դե, իսկ մենք դիտորդի դերում ենք:

«Մեր տարածաշրջանում լուրջ գործընթացներ են ընթանում: Հայաստանը դադարել է որպես գործոն գոյություն ունենալ Հարավային Կովկասում, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը: Եվ բնական է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում: Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարությունն աճել է, և Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ: Այս համատեքստում մեկ բան էլ հավելեմ. խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին: Հարց է առաջանում՝ լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելիս: Զավեշտալին այն է, որ այսօր դու ոչ թե բանակցային սեղանի շուրջ ես, այլ բանակցային սեղանի վրա: Քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության:

Ծնկների վրա բանակցելը հարմար չէ, բացի դա, չես կարող բանակցել մի մարդու հետ, որն ուղղակի ծաղրում է քեզ: Փոփոխված այս իրավիճակում պետք է արհեստավարժ բանակցող կողմ, հավատ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, Հայաստանը պետք է մտնի պրոցեսի մեջ և իր վրա պատասխանատվություն վերցնի: Բայց այս հանգամանքներից որևէ մեկն այսօր չկա: Եթե այսպես շարունակվի, որևէ հույս էլ չկա»,-ընդգծում է նախագահը: Իսկ ի՞նչ անել, թողնել որպեսզի պետությունը վերջնականապես կործանվի՞: Ի վերջո, Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք վստահ են, որ իրական փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ մեր երկրում իշխանափոխություն լինի: Նրանք իրենց կամքն արտահայտեցին խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: «Իհարկե կարելի է ինչ-որ բան փոխել: Այս մարդիկ պետք է գնան: «Իզմեր» չունեցող իշխանությունն ամեն ինչ անելու է սեփական իշխանությունը պահելու համար: «Իզմերի» պակասության անբարոյականությունը հենց սրա մեջ է, որ քեզ չես կապում որևէ սկզբունքների հետ:

Սկզբունքը աթոռը պահելն է: Չենք համակերպվելու այս իրավիճակի հետ: Պայքարելու ենք: Ծավալելու ենք նաև փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել նաև ժողովրդի հետ: Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման: Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք դա անել, ուրեմն, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ էլ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է: Մեր նպատակը իշխանափոխությունն է, այս մարդկանց տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելն է, և դրա համար պայքարելու ենք մեր բոլոր հանրավորություններով:

Շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո դադար, և հետո նոր բողոքի գեներացման պրոցես է սկսվում: Հիմա այդ փուլի մեջ ենք: Եթե բնակչության ինչ-որ տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա: Խոսքը զանգվածային պայքարի մասին է: Առաջին պահանջն, այո՛, իշխանափոխությունն է, այս երկրի չարիքն այդտեղ է գտնվում»,-շեշտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան