Իր հայրենակից Դերեք Չիսորային նոկաուտի ենթարկելուց հետո բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ իր հաջորդ նպատակը IBF, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտն է։
-Հպարտ եմ այս հաղթանակիս համար։ Չիսորան լուրջ մրցակից էյուրաքանչյուր բռնցքամարտիկի համար, և ոչ ոք չի կարող այնպես հաղթել նրան, ինչպես ես, այնպես որ, Վլադիմիր Կլիչկո, ես քեզ մոտ եմ գալիս, փոքրի´կ,-ասել է Ֆյուրին։