«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի առաջատար Ուեյն Ռունիի խաղի մասին։
-Ես նրա հեղինակության մասին այստեղ գալուց առաջ էլ էի լսել, բայց հենց առաջին օրվանից նա այն Ուեյն Ռունին չէր, ում մասին այդքան խոսում էին։ Իմ կարծիքով Ռունին գերազանց օրինակ է մարզումների ժամանակ, նա զգալիորեն բարձրացրել է իր մակարդակը։
Երբ նա լավագույն մարզավիճակում չէ, ես վստահ եմ, որ կարող եմ փոխել նրան։ Նա իմ թիմի ավագն է, խաղացող, ում հետևում են մյուսները, և ես գոհ եմ նրանից։ Տպավորություն ունեմ, որ նա ֆուտբոլով է ապրում։
Իհարկե, նրան օգնում է նաև Անգլիայի հավաքականի ավագը լինելը։ Նա այնտեղ մեծ փորձ է ձեռք բերում, բայց թույլ տվեք հիշեցնել, որ առաջինը ես եմ նրան ավագ դարձրել, նոր միայն՝ Հոջսոնը։ Այնպես որ ես յուրաքանչյուր խաղացողի կարող եմ ավելի լավը դարձնել։ Հնարավոր է՝ դա մեծամիտ է հնչում, բայց այդպես է,-ասել է վան Գալը։