Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին` Էդինյոն պատմել է, որ շուտով հայրը դուրս կգրվի հիվանդանոցից: Պելեին տեսակցությունից հետո Էդինյոն պատասխանել է լրագրողների հարցերին:
«Իհարկե, շուտով նա լիովին կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցից: Մեր հանդիպումը շատ ջերմ ստացվեց, ինչպես պետք է լիներ հոր և որդու հանդիպումը: Նա խնդրել է շնորհակալություն հայտնեմ բոլորին աջակցության համար»,-Էդինյոյի խոսքը մեջբերված է «Globo»-ից: