Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Վահե Ղազարյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ՆԳՆ-ների խորհրդի նիստին․ ի՞նչ է քննարկվել

Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին հեռուստակոնֆերանսի ռեժիմով անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին:

ՆԳՆ խորհրդի նիստում քննարկվեց հարցերի լայն շրջանակ:
Օրակարգը բաղկացած էր 14 կետից:

Առաջին հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ 2021 թվականին ՆԳՆԽ կողմից իրականացվելիք միջոցառումների մասին:

Պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրին իրենց պետություններում օպերատիվ իրավիճակի, հանցագործների հետախուզման և հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, ինչպես և ներկայացրին իրենց տեսլականը ապագայում հանցավորության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ՝ ելնելով նոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Այդ հարցի քննարկման արդյունքներն ու ելույթներում հնչած առաջարկները արտացոլվեցին Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում դիտարկվեցին նաև մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր:
Մասնավորապես՝

- Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2024-2028 թթ. միջպետական ծրագրի մասին,

- Հանցավորության դեմ պայքարի և իրավակարգի ապահովման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին. փորձը, հիմնախնդիրները, հեռանկարները,

- Ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տվյալների բազաներում առկա տեղեկությունները ստանալու և տրամադրելու կարգը կանոնակարգող փաստաթղթի մշակում,

- Հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների գործունեության վիճակի և հեռանկարների մասին,

- ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգը կանոնակարգող Միջպետական փաստաթղթի մշակման մասին,

- Բլոկ-չեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառմամբ կատարվող հանցագործությունների կանխման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,

- Անչափահասներին ապակառուցողական խմբերում ներգրավելու կանխարգելման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,

- Տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ-խարդախությունների ոլորտում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության ներուժի բարձրացման մասին:

Օրակարգի բոլոր հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ընդունվեցին նաև կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2022 թվականին:

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում