Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 0:2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»: Յուրգեն Կլոպի թիմն այս պարտությունից հետո մնաց 11 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Գերմանական «Ruhr Nachrichten» պարբերականը, որը հանդիսանում է «Բորուսսիայի» տեղեկատվական գործընկերը, գնահատել է դորտմունդյան թիմի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ խաղին, ստացել է ամենացածր գնահատականը` 5.5: «Ruhr Nachrichten»-ը Մխիթարյանի խաղի վերաբերյալ գրել է հետևյալը.«Անհասկանալի է, թե 30 րոպե հետո Յուրգեն Կլոպն ինչու՞ չփոխարինեց նրան: Մխիթարյանը չէր ցանկանում հաջողության հասնել»:
Հենրիխ Մխիթարյանի նման ցածր գնահատական է ստացել Մատիաս Գինտերը: Ըստ` «Ruhr Nachrichten»-ի փորձագետների` «Այնթրախտի» դեմ լավագույնս խաղացել են Սեբաստյան Կելը և Ադրիան Ռամոսը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ամենաբարձր գնահատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:
«Ruhr Nachrichten»-ի գնահատականները
Ռոման Վայդենֆելլեր - 4
Էրիկ Դուրմ - 4.5
Մատիաս Գինտեր - 5.5
Նևեն Սուբոտիչ - 5
Հենրիխ Մխիթարյան - 5.5
Կևին Գրոսկրոյտց - 4
Սեբաստյան Կել - 3.5
Սվեն Բենդեր - 4
Շինջի Կագավա - 4.5
Ադրիան Ռամոս - 3.5
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ - 4