Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»


«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարպիկ, աշխույժ տղան դեռ փոքրուց անգամ մեկ րոպե հանգիստ չէր նստում: Ժուդեքս Յազիչյանը բոլորի մոտ նախ՝ յուրահատուկ անունով էր տպավորվում, հետո՝ արդեն անսպառ էներգիայով: Իր շուրջն ուզում էր տարածել ու ստեղծել այն աշխարհը, որը հենց ինքն էր ուզում տեսնել: Ժուդեքսի մայրը՝ Արմինե Հարությունյանն ասում է՝ որտեղ Ժուդեքսն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր:No description available. 

Տիկին Արմինեն պատմում է, որ տղան դպրոցում չափազանց ակտիվ ու աշխույժ է եղել: Ժպիտով է հիշում դպրոցական արկածները, երբ հանգիստ չէր թողնում հատկապես դասարանի աղջիկներին, ինչից հետո տիկին Արմինեն բազում բողոքներ էր ստանում:

 

No description available.

«Շատ-շատ էին կռվում ընկերներով, բայց ամեն ինչ հաջորդ օրն անցնում էր, սրտներին ոչինչ չկար»,-պատմում է տիկին Արմինեն: Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժուդեքսը որոշում է ընդունվել Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալի բաժին: «Մեզ համար անակնկալ էր որոշումը: Մի տարիք եկավ, երբ իր մեջ միանգամից մի քանի տաղանդ հայտնաբերեցինք:

No description available.

No description available.

Խոսքը թե՛ ձայնային տվյալների, թե՛ նաև նկարելու մասին է: Երբ ընդունվեց Երգի պետական թատրոն, ուսումը կիսատ թողնելով՝ 2009 թվականին գնաց բանակ: Թեպետ օրինակելի զինվորական կարգապահության համար ծառայության ընթացքում Ժուդեքսը մի շարք պատվոգրերի էր արժանացել, ժամկետային ծառայությունից հետո սպա դառնալու առաջարկից հրաժարվել է: Արցախի «Մարտունի 2»-ում ծառայելուց հետո եկավ ու շարունակեց ուսումը: Ավարտելուց հետո շատ էր պարապում, երազանքը երգիչ դառնալն էր: Մի քանի անգամ այստեղ հիասթափություններ էր ունեցել, որոշել էր այլևս մրցույթների չմասնակցել:

No description available.

Փոխարենը օր ու գիշեր պարապում էր երազանքին հասնելու համար: Հարևաններն էլ մեկ-մեկ բողոքում էին, ասում՝ տղադ չի թողնում քնենք: Երազում էր Անգլիա մեկնելու ու «X factor»-ին մասնակցելու մասին, ասում՝ բոլորին ապացուցելու եմ, որ հաղթելու եմ այնտեղ»,-պատմում է տիկին Արմինեն: Տան ամեն անկյունում այսօր Ժուդեքսի նկարած նկարներն են, նաև ծաղիկները, որոնք տնկել է ու ամեն օր խնամել: «Երբ ամեն օր աշխատանքից տուն էի գալիս, մի նկար կա՛մ արդեն նկարած էր լինում, կա՛մ նկարի կեսն արդեն պատրաստ էր: Բոլորին նկարներն էի ցույց տալիս, ասում՝ նայեք՝ տղես ինչ սիրուն նկարներ է նկարել, ասում էին՝ որ նման շնորհք ունի, նկարներն ինչի՞ չեք ծախում: Եկա, ասացի՝ տղե՛ս, նման բան են ասել:No description available.

Ասաց՝ իմ նկարներն անգին են... Իսկապես անգին են իր նկարները, որոնք ոչ թե բոլորի, այլ մեր տան համար է նկարել: Իր կյանքում ամեն ինչ գունավոր է եղել, ինքը երբեք ոչինչ սև ու սպիտակ չի տեսել: Ամեն օր էր իր վրա աշխատում: Ուրիշ նպատակներ ուներ, բարձունքների էր ուզում հասնել, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տղայիս նպատակներն իրականանան: Ամեն ինչ կիսատ մնաց, կիսատ մնացին նաև իր հետ կապված իմ երազանքները: 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ասաց՝ մա՛մ, մի քանի օր էլ որ շարունակվի, գնում եմ, բա որ բոլորս նստենք տանը, ո՞վ պիտի գնա մեր հայրենիքը պաշտպանի:

No description available.

Իսկ 44-օրյա պատերազմը երբ սկսեց, սեպտեմբերի 29-ին իր «պավեստկան» եկավ, բայց մինչ այդ հորաքրոջն ասել էր, որ ընկերոջ հետ կամավոր է գնալու: Երբ զանգեցինք, ասացինք, որ «պավեստկա» է եկել, կես ժամվա մեջ աշխատանքից եկավ: Ասացի՝ ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես շտապում, նորից ասաց՝ որ բոլորս չգնանք, ո՞վ պիտի գնա, պատերազմ է՝ պիտի գնանք ու բոլորս մեր հայրենիքը պաշտպանենք: Երբ անձնագիրն ու զինգրքույկը դարակից հանեց, սկսեցի լացել:No description available.

Երբ լացեցի, իր սիրտն էլ լցվեց, խռպոտ ձայնով ասաց՝ ինչի՞ ես լացում, հո չե՞մ մահացել: Փաթաթվեցի ու այդ օրվանից ոչ ոքի չեմ թողել լաց լինել: Ժուդեքսը սեպտեմբերի 29-ին գնաց, բայց ամսի 27ից Աստված էի կանչում, խնդրում, որ բոլոր բալիկներին վահան դառնա, պաշտպանի, որ կրակն ու փամփուշտը ոչ ոքի չկպնի»: Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսին մի քանի տղաների հետ հոկտեմբերի 12-ին են տեղափոխել Արցախ, մինչ այդ Բալահովիտում են եղել. «Ամսի 11-ին հրամանատարին ասել էր՝ քանի որ 12-ին Արցախ ենք գնում, թող գնանք տանեցիներին տեսնենք ու գանք: Այդ օրը, որ եկավ, սափրված չէր:

No description available.

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ասաց՝ ոնց որ Մոնթեն լինես, ասացի՝ մի ասա այդպես, ինքը Ժուդեքսն է, Մոնթեն չի… 12-ին գնացին Արցախ՝ Կարմիր շուկա: Հադրութի «Թութակ» պոստում է եղել: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին զանգել է, 16-ի առավոտյան՝ ևս: Այդ օրը եղբորս ծննդյան օրն էր, ասաց՝ եթե քեռիին չկարողանամ զանգել, կշնորհավորես, բայց կարողացել էր, իսկ եղբայրս հուզվել էր ու հեռախոսը տվել կնոջը: Վերջին անգամ եղբորս կնոջ հետ էր խոսել… Հոկտեմբերի 17-ին ուժեղ մարտ է եղել, ու ամսի 17-ից հետո արդեն չէր զանգում… Հոկտեմբերի 19-ի առավոտյան Տիգրանը մեկնեց Արցախ՝ եղբորը փնտրելու: Ասել էին՝ կանտուզիա է ստացել, վիրավոր է, բայց թիկունքի կողմից ԱԹՍ-ի կտորը մտել ու դուրս չէր եկել… Միայն օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին՝ իր ծննդյան օրը, տղայիս գտանք…»:

No description available.

Երեք երեխաներից Ժուդեքսն ավագն էր, բայց, տիկին Արմինեի խոսքերով, իր ու Ժուդեքսի կապն առանձնահատուկ էր. «Իմ տան լույսն էր, ամեն ինչը, շատ կապված էի տղայիս հետ: Հիմա իր տնկած սենյակային ծաղիկներն եմ մշակում: Սկզբից խնամում էի, բայց մտածում, որ իրենից հետո ծաղիկները կխռովեն, կնեղանան ու էլ չեն ծաղկի: Բայց իր արխիդեաներն այնպես էին ծաղկել, ով նայում՝ զարմանում էր: Ծաղիկներից իր շունչն եմ զգում, ինքն այնքան շատ էր սիրում այդ ծաղիկները, անգամ համբուրում էր, խոսում ծաղիկների հետ: Երբ Արցախ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 11-ին եկավ, հարցրեց՝ չե՞ս ջրել, ասացի՝ չէ, վախեցա, մտածեցի կփչացնեմ: Այդ օրը ջրեց ծաղիկները: Հիմա ես եմ խնամում ու խոսում իր տնկած ծաղիկների հետ…»:

No description available.

Ժուդեքսին զինակիցներն ու պատերազմի ժամանակ նրան կարճ ժամանակում ճանաչած մարդիկ ոչ թե պարզապես անսովոր անունով, այլ արարքներով են հիշում:

«Զինակիցներն ասում են՝ շատ կարճ ժամանակ ճանաչեցինք, բայց մինչև վերջ պայքարող տեսակներից էր: Ասում էին՝ ում հանկարծ մեկ րոպեով պառկած տեսներ, ասում էր՝ հելեք, քնելու ժամանակը չի: Մի անգամ Եռաբլուրում մի կին ծնկաչոք տղայիս գերեզմանաքարի մոտ էր: Հարցրի՝ ճանաչո՞ւմ եք տղայիս, ասաց՝ ո՞նց կարող եմ ձեր տղային մոռանալ, իրեն չես կարող մոռանալ: Ասաց՝ որքան էլ տարիները անցնեն, չեմ կարող մոռանալ նաև իր խոսքերը: Պատմեց, որ մի անգամ Ժուդեքսն ասել է՝ «ոչ մի փամփուշտ անիմաստ չկրակեք, այդ մի փամփուշտով կարող ենք մի հոգու կյանք փրկել»: Այդ կինն ասաց՝ կատակով «ժլատ» է անվանել, հետո հավելել՝ ամեն մարդ չի, որ նման իրավիճակում այնքան կարող է կազմակերպված լինել, որ մտածի՝ մի փամփուշտը կարող է մի հոգու կյանք փրկել: Հետո այդ կինն ասաց՝ ձեր տղան ամուսնացա՞ծ էր, ասացի՝ ոչ: Ասաց՝ բայց ընկերուհի ուներ: Ես կուզենայի իմանալ նրան»:

No description available.

Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսը երբեք ցույց չէր տալիս հայրենասիրությունը. «Բայց անընդհատ Մանվել քեռիի (Արաբոյի Մանվել) օրինակն էր աչքի առաջ: Միշտ հպարտանում էր, ասում՝ մեր քեռին լեգենդ է, ու զարմանում, որ ամեն ինչի, ամեն դժվարություններից, անարդարություններից հետո ինչպես էր քեռին նորից ասում՝ պիտի գնանք, կռվենք, հաղթենք: Հետո Ժուդեքսն ասում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու եմ իմ հայրենիքը պաշտպանելու… Իսկ պատերազմը դաժան էր: Էրեխեքի արյան գնով պատերազմը տանուլ տվեցին, էդքանից հետո հողերը տվեցին… Եթե պիտի տային, գոնե ոչ էրեխեքի կյանքի գնով… Այսօր այնքան ընտանիքներ կան, որ երեխաների աճյուններն անգամ դեռ չեն գտել:

Մարդիկ կան՝ իրենց էրեխեքին են փնտրում, ու երբ մասունքներ են բերում, չեն հավատում, որ իրենց երեխայինն է: Բայց ծնողները պահել, մեծացրել են, չէ՞, ինչ է, ասե՞ղ էին էրեխեքը… Դաժան էր պատերազմը, դաժան է իրականությունը: Սրանից դաժան ցավ չկա աշխարհում: Ի՞նչ սերունդ գնաց՝ մեկը մեկից լույս: Այդ տղաների շնորհիվ է, որ ապրում ենք, շնչում ու կարողանում ենք գոյատևել, մենք պարտական ենք նրանց… Երբ Եռաբլուրում նկարներին նայելով քայլում եմ, խելագարվում եմ:

No description available.

Լույս էրեխեքը չկան, իսկ ծնողներն ապրում են, բայց սա ապրել չի: Մի տարի է՝ ուղղակի շնչում եմ, բայց հոգով ու սրտով մահացած եմ: Ինքս ինձ չեմ ներում, որ ես ապրում եմ ու իմ տղեն չի ապրում: Կներես իմ ապրելու, բայց քո չապրելու համար… Բայց ես իրեն չէի կարող հետ պահել: Ես հիմա հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ»:

Հ.Գ. -Ժուդեքս Յազիչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 17ին Հադրութում՝ ծանր մարտական գործողությունների ժամանակ չլքելով մարտական դիրքը: Հոկտեմբերի 22-ին Ժուդեքսը կդառնար 30 տարեկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ