Հենրիկ Լարսոնը հեռացել է «Բարսելոնայի» մարզչական շտաբից
Սպորտ![Հենրիկ Լարսոնը հեռացել է «Բարսելոնայի» մարզչական շտաբից](/timthumb.php?src=disc/02-11-21/fca3fe705d71b59fae679110116a4f30.jpg&w=780)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից 58-ամյա հոլանդացի Ռոնալդ Կումանի հեռացվելուց հետո կատալոնական ակումբի մարզչական շտաբից հեռացել է նաեւ 50-ամյա շվեդ Հենրիկ Լարսոնը, հաղորդում է AS-ը։
«Ես ավարտել եմ աշխատանքս այստեղ։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ապագայիս վերաբերյալ կխոսեմ ավելի ուշ»,- ասել է Լարսոնը, որը Կումանի հետ էր եկել ակումբ 2020թ․ օգոստոսին եւ պատասխանատու էր հարձակվողների հետ աշխատանքի համար։
Լարսոնը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է եղել 2004-2006 թվականներին՝ 62 խաղում խփելով 22 գոլ։