Այսօր` դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կդանդիպեն Անկարայում: Այս մասին հայտնում էOrer.am-ը` վկայակոչելով RT-ին:
Պետությունների ղեկավարները քննարկումներ կվարեն ինչպես արդի միջազգային խնդիրների շուրջ, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերությունների մասին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի այցի նախօրեին Էրդողանը հարցազրույց էր տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը, որրտեղ անդրադարձել էր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցերին և հեռանկարներին:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ իր այցը Թուրքիա կարևոր քայլ է, որը ամրապնդող խթան կարող է հանդիսանալ երկու երկրների միջև համագործակցություններն առավել բարձր մակարդակի հասցնելու հարցում: