Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»


Խաչիկ Ասրյան. Սահմանադրական հանրաքվե-կառավարման նախագահական համակարգ-նախագահական ընտրություն. ահա՛ այսօրվա Հայաստանի փրկությունը

Բլոգ
Հայաստանում 2015 թվականին ընդունված և աստիճանաբար ուժի մեջ մտած կառավարման խորհրդարանական համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը, որի պատճառով էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը հայտարարում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու և Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգին անցնելու հրամայականի մասին:

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անարդյունավետությունը մեր իրականության մեջ ակնհայտորեն դրսևորվեց հատկապես 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության տարածքները սույն թվականի մայիսի 12-ից ենթարկվեցին ադրբեջանաթուրքական ագրեսիային և օկուպացիային:

Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգն այդպես էլ լիարժեք չի տալիս այն հարցի պատասխանը, թե ի վերջո ով է Հայաստանի տարածքային ամբողջականության՝ ասել է թե սահմանների անխախտելիության երաշխավորն ու, դրա վտանգման դեպքում, պատասխանատուն:

Հայաստանի տարածքների օկուպացիայի պայմաններում անհասկանալի է, թե ով է ի վերջո Հայաստանի Հանրապետության Գերագույն Հրամանատարը (Հայաստանի վարչապե՞տը, Հայաստանի նախագա՞հը, թե՞ Հայաստանի պաշտպանության նախարարը), և ով պետք է կազմակերպի մեր Հայրենիքի պաշտպանությունն ու օկուպացիայից մեր տարածքների ազատագրումը:

Այսօրվա Հայաստանում իշխանության կառավարման համակարգի ուղղահայացի բացակայությունը, կոլեկտիվ անպատասխանատվության և անիշխանության մթնոլորտը լրջագույն ձևով վտանգում են Հայաստան պետության գոյությունը, զրկում նրան դիմադրողականությունից և արդյունավետ գործելու հնարավորությունից:
Հայաստանում ամեն օր ուժգնացող քաղաքական ճգնաժամը կանգնեցնելու և Ռազմական ու Սոցիալական Հայաստան կառուցելու միակ ճանապարհը Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումն է՝ ասել է թե անցումը կառավարման նախագահական համակարգին, որի ժամանակ էլ Հայաստանը կունենա համաժողովրդական իսկական քվեարկությամբ ընտրված և առաջնային մանդատով օժտված Հայաստանի Նախագահ-Առաջնորդ, ով ուղղակիորեն պատասխանատվություն կստանձնի Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար՝ ունենալով համաժողովրդական մանդատ՝ ինչպես Հայաստանի և Արցախի ինքապաշտպանությունը կազմակերպելու, այնպես էլ Հայաստանն ու Արցախն անընդհատ հզորացնելու համար:

«Հայոց Արծիվները» 2010 թվականի հունվարի 27-ից սկսած, լինելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեհամակարգի հիմնադիրը, կրողն ու տարածողը, պահանջո՛ւմ է Հայաստանի այսօրվա իշխանությունից՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում Հայաստանում կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը դարձնելով նախագահական, իսկ դրանից հետո, վեցամսյա ժամկետում, Հայաստանում անցկացնել նախագահական ընտրություն:

ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր