Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Աստղադիտարանի անունն ավելի շատ լսում ենք տուրիստական գործակալությունների առաջարկած երթուղիներում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տասնամյակներ շարունակ Հայաստանն աշխարհին ներկայանում է մի քանի «բրենդով»՝ Արամ Խաչատրյան, Մատենադարան, հայկական կոնյակ։ Ժամանակներ կային, որ այս արժեքների կողքին հպարտորեն նշում էինք նաև Բյուրականի աստղադիտարանը։ Տասնամյակներ շարունակ Արամ Խաչատրյանը խորհրդանշել է հայերի մշակութային ուժը։ Այսօր էլ մեծն մաեստրոյի անունն ու արվեստը հանրահռչակվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մատենադարանի միջոցով աշխարհը Հայաստանը ճանաչում է որպես հինավուրց հարուստ պատմություն ունեցող երկիր։ Գիտամշակութային այս օջախը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում, այսօր էլ շարունակում է մնալ ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը։

ARARAT հայկական կոնյակը վկայում է մեր երկրում խաղողագործության դարավոր ավանդույթների մասին։ Հայաստանը հայտնի դարձրած այս ըմպելիքի զարգացման ավանդույթներն այժմ էլ պահպանվում են։ Նշված երեք ոլորտներում էլ եղել են ու կան նվիրյալ մարդիկ, որոնք, գիտակցելով ազգային արժեքների պահպանման և այդ արժեքներն աշխարհին ներկայացնելու կարևորությունը, իրենց աշխատանքով բարձրացնում են մեր երկրի, մեր ազգի հեղինակությունը։ 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված Բյուրականի աստղադիտարանը հիմնադրի ու նրա աշակերտների անխոնջ աշխատանքի շնորհիվ դարձավ ոչ միայն տարածաշրջանային առաջատար գիտահետազոտական կենտրոն, այլև ազգային արժեք։

Տասնամյակներ շարունակ այստեղ իրականացվող գիտական ուսումնասիրությունները, ձեռքբերումներն ու նորարարությունները Հայաստանն աշխարհի քարտեզի վրա տեղորոշեցին որպես աստղաֆիզիկայի կարևորագույն կետ։ Վիկտոր Համբարձումյանի դպրոցն ու ստեղծված գիտական ավանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, լավագույններից էին, որոնք թելադրող դիրք ունեին համաշխարհային աստղագիտության բնագավառում։ Այսօր էլ Համբարձումյանի դպրոցի սաները շարունակում են կարևոր դերակատարություն ունենալ աստղաֆիզիկայի ոլորտում՝ գործունեություն ծավալելով արդեն ՀՀ սահմաններից դուրս։ Իսկ որտե՞ղ է գտնվում մեր աստղադիտարանը ժամանակակից աստղաֆիզիկայի քարտեզում։ Վերջին տարիներին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից, ինչպես ասում են, անունն է մնացել, այն էլ՝ առանց նախկին փառքի։

Այդ անունն էլ ավելի շատ լսում ու տեսնում ենք տուրիստական գործակալությունների առաջարկած երթուղիներում։ Ուշագրավ է, որ այս իրավիճակը չեն թաքցնում անգամ աստղադիտարանում, որի պաշտոնական կայքի «Ձեռքբերումներ» բաժնում որպես վերջին ձեռքբերման տարեթիվ արձանագրված է 1999 թվականը։ Բյուրականի աստղադիտարանի անունն այլևս լսելի չէ միջազգային գիտական հարթակներում, փոխարենը տեղական մամուլում ավելի շատ արծարծվում են այս կենտրոնում առկա ինչ-ինչ խնդիրների, ներքին խարդավանքների, խախտումների վերաբերյալ քրեական գործերի, նախկին աշխատակիցների բողոքների, այստեղ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումների մասին թեմաներ։ Աստղադիտարանը վստահաբար ունի այն ներուժը, որպեսզի նրա շնորհիվ համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր տեղն ամրապնդենք։

Պարզապես պետք է կարողանանք մեր իրականությունից վանել Հայաստանը «քոսոտ» երկիր է մտայնությունն ու այդ մտայնությունը տարածող մարդկանց։ Հայաստանի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ են գլոբալ մտածող, մեծ ամբիցիաներ ունեցող նվիրյալներ՝ Թաիրով եղբայրներ, Արամ Խաչատրյաններ, Վիկտոր Համբարձումյաններ, ու այդ նվիրյալներին առաջ մղելու քաղաքական կամք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ